Posted in Ձմեռային ճամբար 2023, Նախագիծ

Բնության և գիտության ազգային թանգարան

Հայաստանի բնության պետական թանգարան, հիմնադրվել է 1952 թվականին, արտացոլում է Հայաստանի ինքնատիպ բնական համալիրը, բնության բազմազանությունը, վերաբացվել է 2004 թվականինԽորհրդային տարիներին հիմնվել էր հակակրոնական կոչվող մի յուրահատուկ թանգարան, որը 1952 թվականին վերակառուցվեց որպես բնագիտական թանգարան, այնուհետև 1960 թվականին վերանվանվեց Հայաստանի բնության պետական թանգարան։ Գործում է ՀՀ բնապահպանության նախարարության համակարգում։1999 թվականին թանգարանը տեղափոխվեց նոր մասնաշենք (թիվ 73 դպրոցի լուծարված մասնաշենքը), իսկ արդեն 2004 թվականին բացվեց հիմնական ցուցադրությունը։ 2000-2004 թթ. իրանահայ բարերարներ Բելլա և Լևոն Ահարոնյանների մեկենասությամբ թանգարանը հիմնովին վերակառուցվեց ու նոր ցուցադրությամբ ներկայացավ այցելուներին (տնօրեն՝ Իրեն Ֆրանգյան)։

Թանգարանի ‎‎ֆոնդերում առկա են ավելի քան 6 հազար ցուցանմուշներ, որոնց մեկ երրորդը (շուրջ 2000-ը) ներկայացվում է այցելուներին մշտական և ժամանակավոր ցուցադրություններում։ Չորս սրահներում ցուցադրվում են ‎ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ տեսակներ։ Թանգարանում ներկայացվում է բարեգործ և ազգանվեր Ահարոնյանների ընտանիքի անհատական հավաքածուն (վայրի կենդանիների խրտվիլակներ)։

Հավաքածուն արտացոլում է մեր երկրի բնության յուրահատկություններն ու ընդերքի հարստությունը։ Հիմնական ֆոնդում ներառված են կենդանաբանական, բուսաբանական, երկրաբանական, կերպարվեստի լուսանկարներ։ Ներկայացված են կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների, ձկների, միջատների, սարդակերպերի խրտվիլակներ, կմախքներ, մաշկեր, փափկամարմինների խեցիներ, ծառերի կտրվածքներ, հերբարիումի, բրածո բույսերի ու կենդանիների, օգտակար հանածոների նմուշներ, յուղաներկ կտավներ, գծանկարներ և այլն։

Nature Museum.jpg

Թողնել մեկնաբանություն