Posted in Uncategorized

Հնդկաստանի և Չինաստանի մասին

Երկրորդ պարապմունք՝ դասարանում համացանցից առանձնացնել 10 փաստ Հնդկաստանի և Չինաստանի մասին

Հնդկաստան

1․ Հնդկաստանն աշխարհի ամենախոնավ վայրն է: Այստեղ միջինում տարեկան 12 մետր անձրև է տեղում:

2․2012-ին Հնդկաստանում 135,445 մարդ ինքնասպան է եղել: Ամենաշատը ինքնասպանություն գործում են Պուտտուչչերիում, որտեղ 100000 մարդու համար ինքանսպանությունների տոկոսը կազմում է 36.8:

3.  Շատ հնդիկներ զուգարանի թուղթը համարում են անհաճո օգտագործման համար և կարծում են, որ ավելի լավ է ձախ ձեռքով ջուր շաղ տան համապատասխան ուղղությամբ, հետևաբար ձախ ձեռքը համարվում է ոչ մաքուր և ուտելիս երբեք չի օգտագործվում:

4. Ավելի քան մեկ միլիոն հնդիկ միլիոնատեր կա, սակայն մեծ մասն ապրում է օրական ծախսելով 2 դոլարից էլ քիչ: Հնդկաստանի բնակչության մոտ 35 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ցածր մակարդակում:

5. Հնդկաստանի քաղաքներում կարելի է տեսնել ազատ թափառող կովեր: Կովերը սրբություն են համարվում և հաճախ կրում են տիլակ՝ բարի բախտի հնդուիստական խորհրդանիշ:

6. Հնդիկ կանանցից շատերը երբեք բարձրաձայն չեն արտաբերում իրենց ամուսնու անունը, քանի որ դա համարվում է անհարգալից վերաբերմունք: Նրան դիմելու համար կինն օգտագործում է բազմաթիվ տարբեր անուղղակի հղումներ, ինչպիսիք են՝ լսիր, բարեւ, կամ նույնիսկ կարող է նրան դիմել որպես իր երեխայի հորը:

7. Առաջին անգամ բամբակն աշխարհում մշակվել է Հնդկաստանում: Հռոմեացի կայսրերը կրում էին բամբակից պատրաստված նուրբ հագուստ, որ բերվում էր Հնդկաստանից և անվանում այն «մշակված քամի»:

8. Հնագույն և միջնադարյան Հնդկաստանում այրիացած կնոջ զոհաբերությունն ամուսնու հուղարկավորության ժամանակ շատ սովորական երեւույթ էր:

9. Հնդկաստանը աշխարհի խոշորագույն չոր լոբի արտադրող երկիրն է: Այն նաև բանան արտահանող առաջին երկիրն է աշխարհում, իսկ Բրազիլիան երկրորդն է:

10. Հնդկաստանում ներկայացված են աշխարհի խոշորագույն կրոնները: Ավելին՝ հինդուիզմը, բուդդիզմը, ջաինիզմը և սիքհիզմը, ծագել են Հնդկաստանում:

Չինաստան

1․ Ամեն տարի Չինաստանում օգտագործում են մինչև 45 միլիարդ փայտիկներ: Դրանք սովորաբար պատրաստված են փայտից, մետաղից, փղոսկրից և պլաստիկից: Այս ավանդական դանակ-պատառաքաղներն այստեղ անվանում են «կուանցզի»:

2. Չինաստանում ազգային սպորտը սեղանի թենիսն է: Այն խաղում են ամենուր` դպրոցներում, գործարաններում, մարզական ակումբներում և նույնիսկ երկաթուղային կայարաններում: Այս սպորտի նման հանրաճանաչությունը պայմանավորված է նրա հասանելիությամբ և պարզ իրերի կիրառությամբ: Հարկավոր է միայն սեղան, թենիս և շատ քիչ տարածք:

3. Հին Չինաստանում խուտուտը կիրառվում էր ազնվականներին տանջելու համար: Այս մեթոդը անհավատալիորեն տարածված էր, քանի որ այն մարմնի վրա հետք չէր թողնում, իսկ  «տուժածներն» էլ  արագ վերականգնվում էին:

4. 2010 թվականին Չինաստանում՝ Պեկին քաղաքի մոտակայքում տեղի ունեցավ աշխարհում ամենամեծ խցանումը, որը տևեց 12 օր և ձգվեց գրեթե 100 կմ: Բազմաթիվ քաղաքացիներ վերադառնում էին քաղաք Չինաստանի օրվան նվիրված տոնակատարությաններից հետո:

5. Չինաստանի հարավ-արևմտյան Յուլին քաղաքում մարդիկ ամառային արևադարձի փառատոնի ժամանակ շներ են ուտում: Սովորաբար փառատոնում սպանվում են մոտ 10 հազար չորքոտանի  բարեկամ, որոնց միսը՝ ըստ չինացիների հաջողություն և առողջություն է բերում:

6. Որպես աշխարհի 3-րդ խոշոր երկիր՝ Չինաստանը օգտագործում է ընդամենը մեկ ժամանակային գոտի: Արդյունքում՝ երկրի արևմտյան նահանգում՝ Սինցզյանգում արևը բարձրանում է առավոտյան ժամը 10-ի սահմաններում:

7. Հիմա խորը շնչեք: Ու աշխատեք մի հաճելի բանի մասին մտածել: Ա՛յ օրինակ ֆուտբոլի: Չօգնեց: Հասկանում ենք: Բայց, այնուհանդերձ, պետք է նշել, որ ամենատարածված սպորտի հայրենիքը Չինաստանն է: Ճիշտ է Չինաստանի ֆուտբոլի հավաքականը չի փայլում իր հաղթանակներով ու վարկանիշով, բայց հենց այս երկրում է ծագել շատերի կողմից սիրված և շատերի համար եկամտաբեր այս սպորտը:

8. Խմելու մշակույթը շատ խորը արմատներ ունի չինական հասարակության մեջ, որի շնորհիվ Չինաստանում սոցիալական կապերը են հաստատվում տարբեր մակարդակների վրա: Օրինակ, որքան շատ եք խմում բանկետային կամ աշխատանքային հանդիպման ժամանակ, այնքան ավելի շատ դուր կգաք ձեր ղեկավարին և գործարար ընկերներին:

9. Ամեն օր երեկոյան ժամը 7-ին յուրաքանչյուր ալիք ցուցադրում է Չինաստանի Կենտրոնական պետական հեռուստաալիքի 30 րոպեանոց լուրերի ուղիղ հեռարձակումը: Սա մի ավանդույթ է, որը ձևավորվել է 1978 թվականին:

10. Չինաստանը հնագույն մշակույթի երկիր է, արևելյան քաղաքակրթության օրրանը. այստեղ են կատարվել մի շարք գյուտեր ու հայտնագործություններ՝ բնական մետաքսը, վառոդը, կողմնացույցը, մեխանիկական ժամացույցը, թուղթը, գունավոր տպագրությունը և այլն։

Թողնել մեկնաբանություն