Posted in Uncategorized

Մի լար լոյս, մի լար

Մի լար լոյս, մի լար,
Երկինքէն ինկողը չի լար:

Մի լար, թէ աղքատի տուն ինկար,
գլխու վրայ է տեղդ:

Մի լար լոյս, մի լար,
Գետնայարկ չինկող լոյսերը թող լան:

Առաջադրանքներ

  • Փոխադրել արևելահայերեն:

Մի լացի լույս, մի լացի,
Երկնքից ընկնողը չի լացում։

Մի լացի, եթե աղքատի տուն ընկար,
իրենց գլխի վրա տեղ ունես։

Մի լացիր լույս, մի լացիր,
Գետին չընկնող լույսերը թող լացեն։

  • Բացատրել գլխի վրա տեղ ունենալ դարձվածքը: Մեկնաբանել երկրորդ տունը:

Գլխի վրա տեղ ունենալ նշանակում է հարգել, սպասել, խնամել և սիրել մարդուն։ Ես համաձայն եմ բանաստեղծության երկրորդ տան ասածի հետ, որովհետև աղքատը, երբ տեսնի, որ մեկը նեղության մեջ է անպայման նրան կօգնի։

  • Ըստ հեղինակի՝ ո՞ր լույսը չի լալիս և ո՞ր լույսն է լալիս: Ինչպե՞ս ես հասկանում այդ միտքը, համաձայն ես, թե՝ ոչ. հիմնավորիր:

Ըստ հեղինակի չի լացում այն լույսը, որը գետին է ընկել և լացում է այն լույսը, որը գետին չի ընկել։ Ես հասկանում եմ այս միտքը, որ եթե մի լույս չի ընկել գետին, նա պետք է լացի, որ մի քանի մարդկանց ճանապարհը չի լուսավորել և մարդկանց չի տաքացրել և պետք է չլացի այն լույսը, որը ընկել է գետին և լուսավորել է և տաքացրել։ Այո, ես համաձայն եմ այս մտքի հետ, որովհետև մարդ պետք է ուրախանա իր կատարած լավ գործերով։

  • Եթե դու լինեիր Լույս, ինչը քեզ կվշտացներ և ինչը կուրախացներ:

Եթե ես երկնքում լինեի… աշխարհով մեկ լույս կսփռեի: Բոլորը իրենց մաշկի վրա կզգային այդ ջերմությունը: Այն վատ օրերին, երբ աղքատները վատ վիճակում լինեին, ապա ես կիջնեի և ջերմություն կտայի: Ես չեմ կարծում, որ երկնքում վատ է: Ես կարծում եմ, որ այնտեղ շատ լավ է: Ես ինձ լավ կզգայի բոլորին օգնելով և ջերմություն տալով: Չէ որ դա շատ լավ բան է, և ամեն մարդ չէ որ դա կցանկանա: Իմ կարծիքով եթե լինեի երկնքում, ավելի լավ կլիներ բոլորի համար, որովհետև ես կօգնեի բոլորին:

Թողնել մեկնաբանություն