Մարմինների լողալը, հեղուկում (կամ գազում) մասնակի կամ ամբողջությամբ ընկղմված պինդ մարմնի հավասարակշռության վիճակ։ Մարմինների լողալու տեսության հիմնական խնդիրը հեղուկում ընկղմված մարմնի հավասարակշռության դիրքերի որոշումն է, հավասարակշռության կայունության պայմանների բացահայտումը։ Մարմինների լողալու պարզագույն պայմանները նշված են Արքիմեդի օրենքում։ Լողացող մարմնի հավասարակշռության համար անհրաժեշտ է, որ մարմնի ու նրա դուրս մղած հեղուկի (կամ գազի) կշիռները լինեն հավասար, և որ այդ մարմնի ու դուրս մղած հեղուկի (կամ գազի) ծանրության կենտրոնները գտնվեն մի ուղղաձիգի վրա։ Մարմինների լողալը կայուն կլինի միայն այն դեպքում, երբ լողացող մարմնի ծանրության կենտրոնը մետակենտրոնից ներքև է գտնվում։
Ինչպես գիտենք մարմնի վրա ազդում է երկրի ձգողության, ծանրության և հիդրոստատիկ ուժերը:
Կախված այդ ուժերի հնարավորությունից կապված են հետևյալ երեք դեպքերը՝
Եթե մարմնի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, մարմինը, մասամբ սուզված վիճակում լողում է հեղուկի մակերևույթին:
Տարբեր կենդանիները իրենց հնարքներով կարողանում են կառավարել արքիմեդյան ուժը: Օրինակ ձուկը իր լողափամփուշտը շարժվելով կարողանում է խորասուզվել ջրի մեջ, կամ բարձրանալ ջրի մակերևույթին: Նաև կենդանիների և մարդու ջրի մակերևույթ բարձրանալը, կապված է ջրի աղիության հետ: Աղի ջրում խտությունը մեծանում է և մարդը կարողանում է պարկած մնալ ջրի մակերևույթին: