Posted in Uncategorized

Կաղանդի ծառ մը

Առաջադրանքներ.

  • Բանաստեղծությունը փոխադրել արևելահայերեն:

Տոնածառը զարդարելու համար
Երկու բան է պետք
Նախ ծառ — հետո զարդերը ծառի վրա։

Տոնածառը զարդարելու համար
Երեք բան է պետք
Բացի ծառի զարդարանքներից
Հավատքը գալիք գեղեցիկ օրերի մասին։

Տոնածառը զարդարելու համար
Մեկ բան է բավարարում -բացի ծառից ու զարդարանքից
Սովորական քարերը մեզ ադամանդ են թվում
Դա հոգու բարի խաբկանք է։

Տոնածառը զարդարելու համար
Երազանքը լրիվ հերիք է։

Ձեզ բարի տարի  և բարի երազներ։

  • Կաղանդի ծառը Նոր տարվա խորհրդանիշն է. նրա զարդարանքից խոսելով՝ հեղինակն ի՞նչն էր կարևոր համարում, ինչը՝ ավելորդ և ձևական:

Հեղինակը կարևորում էր երազանքը հետագա օրերի և նա ավելորդ և ձևական էր համարում տոնածառի խաղալիքները և զարդարանքները։

  • Քո շրջապատում ի՞նչին են ուշադրություն դարձնում տոնը նշելիս: Քեզ ինչն է ուրախացնում և տխրեցնում (գուցե զայրացնում) Ամանորին:

Իմ շրջապատում ուշադրություն են դարձնում տան մաքրությանը և ուտելիքների համեղությանը։ Ինձ տխրեցնում և զայրացնում է այն, երբ մեծերը ընկնում են մեծ ծախսի տակ, այսինքն առնում են նվերներ, ուտելիքներ, տոնածառ և զարդարանքներ։ Ամանորին ինձ ուրախացնում է, որ ես գնում եմ քնելու ժամը 02:00-04:00: Այդ օրը մեծերը հարբում են և ես ինչքան ուզում եմ կոնֆետներ և համով բաներ եմ  ուտում, որովհետև նրանք չեն հասկանում։ Ինձ նյարդայնացնում է այն, որ Ամանորին, երբ մենք այցելում ենք ուրիշների տուն և նրանց երեխաները հաց չեն ուտում, ես ահավոր նյարդայնանում եմ և ուզում եմ նրանց ծեծել։ Ես ուրախանում եմ, որ երեք օրվա ընթացքում մենք այցելում ենք մեր շրջապատի բոլոր մարդկանց տուն։ Ես չեմ հավատում Ձմեռ պապիկի գոյությանը, որովհետև ոնց է Ձմեռ պապիկը հասցնում ժամը 12-ին աշխարհի բոլոր տներ այցելել և նվերներ դնել: Համ էլ ոնց է կարողանում մտնել տուն, եթե պատուհանները փակ են, դռները նույպես:

Թողնել մեկնաբանություն