Ծովուն դիմաց
Հոգիս այսօր մութ-կապո՜ւյտ է ծովուն պես,
Եկուր լըռել իր ամայի ափունքին․․․
Հոգիս այսօր ե՜րգ ունի ճի՛շտ ծովուն պես,
Եկուր լըսել՝ մինչև աչքերըդ թըրջին․․․
Գիշեր է, մե՜ծ լուսնընկայով արծաթե,
Բայց լույսն այս ցուրտ, օ՜, չե՛մ կըրնար սիրել ես․
Իմ լուսնընկան դո՛ւն ես, ամպե մը ծաթե,
Եղիր Աստվա՜ծն իմ երկնընքին տրտմերես․․․
Հոգիս այսօր խենթեցե՜ր է ծովուն պես․․․
| Երջանկութիւն |
Ես այսօր
Ճառագայթ մ’եմ բոսոր,
Աչքերուս, հեշտօրոր,
Այնքա՜ն լույս ունիմ, որ
Կժպտիմ
Մտերիմ
Արևին…
Ու վարդե՜ր կ’երևին
Արևին
Ոսկեղեն
Հոգիեն…
Ես այսօր, ես այսօր
Արեգա՜կ մ’եմ բոսոր…