Posted in Uncategorized

Երջանկություն Մաթտէոս Զարիֆյան

Առաջադրանքներ

Փոխադրիր բանաստեղծությունը արևելահայերեն:

Ես այսօր
Մի ճառագայթ եմ բոսոր,
Աչքերս, հմայիչ,
Այնքա՜ն լույս ունեմ, որ
Կժպտամ

Մտերիմ
Արևին…
Ու վարդե՜ր կերևան
Արևին
Ոսկեղեն
Հոգուց…
Ես այսօր, ես այսօր
Մի արեգակ եմ բոսոր.

,,Ես այսօր…,, արտահայտությունն ավարտիր բանաստեղծության համապատասխան տողերով: Քնարական հերոսն ինչի՞ն է նմանեցնում իրեն:

Ճառագայթ մ’եմ բոսոր,

Արեգա՜կ մ’եմ բոսոր…

Նրա կարծիքով նա արև և ճառագայթ է, որը նշանակում է երջանկություն

Կարո՞ղ ես բացատրել՝ երջանկությունն ինչո՞վ է նման արևին:

Երջանկությունը արևին նման է, իմ կարծիքով որովհետև երջանկությունը արևի պես պայծառ է և ինձ լցնում է ուրախությամբ:

Աչքերուս, հեշտօրոր, Այնքա՜ն լույս ունիմ — Աչքերիս մեջ դյութիչ (հմայիչ) այնքան լույս ունեմ… Ի՞նչ լույսի մասին է խոսքը:

Ինձ թվում է, երջանկությունից փայլող մարդու աչքերի մասին է խոսքը:

տեղծագործական աշխատանք — Գրիր, թե երջանիկ պահերին բնության ինչ երևույթի ես նմանվում դու (առնվազն 6-8 նախադասություն):

Ինձ համար երջանիկ պահերը լինում են միայն այն ժամանակ, երբ ես գիտեմ, որ մոտակա ժամանակներում ինչ-որ բան է լինելու, որի շնորհիվ կամ որի պատճառով ես ինձ երջանիկ եմ զգալու: Օրինակ ես երջանիկ եմ լինելու, որվհետև գիտեմ, որ շուտով նոր տարի է, և հետո արձակուրդներ: Իմ կարծիքով պետք է կարողանալ երջանկություն գտնել ամեն մանրուքի մեջ: Ինձ համար երջանկությունը դա է:

Թողնել մեկնաբանություն