Posted in Uncategorized

Ֆլեշմոբի քննարկում

1․ Արթուրը, Սոֆին, Դավիթը, Մարիան մասնակցում էին Թթուդրիկի ծեսին։ Նրանցից մեկը կաղամբ էր բերել, մյուսը՝ ծաղկակաղամբ, մնացած երկուսը՝ վարունգ։ Սոֆին և Դավիթը բերել էին բանջարեղենի տարբեր տեսակներ, Մարիան՝ ծաղկակաղամբ։ Ի՞նչ բանջարեղեն էր բերել Արթուրը:

վարունգ

2. Նոյեմբերի 28-ին շնիկը 7 շաբաթական և 2 օրական էր։ Ո՞ր օրը նա կդառնա ուղիղ 8 շաբաթական։Your answer

Դեկտեմբերի 3 — ին

3. Սովորողները ներկեցին դպրոցի պահարանները, որոնք տեղադրված էին ըստ համարների հերթականության՝ 1, 2, 3, 4, և այլն: Քանի՞ պահարան ներկեց Արամը, եթե ներկեց հերթականությամբ 8-րդ համարից մինչև 29-րդ համարի պահարանները:

22

4. Իրարից տարբեր քանի՞ թվանշան է օգտագործվել՝ 21, 35, 12, 46, 76 թվերը գրելու համար։

7 թվանշան

5. Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիներն առավոտյան՝ ժամը 9։30-ին, մեկնեցին ճամփորդության և վերադարձան նույն օրը՝ 15։30-ին։ Քանի՞ ժամ տևեց նրանց ճամփորդությունը։Your answer

6 ժ․

6. Տատիկն իր մոտ եղած երեք կոնֆետները տվեց թոռնուհուն: Քանի՞ կոնֆետ եղավ թոռնուհու մոտ, եթե մինչև վերցնելը տատիկից երկու կոնֆետ ավելի ուներ:

8 կոնֆետ

7. Ճամբարականները Հրազդանի կիրճում քայլարշավն սկսեցին ժամը տասին, ընդ որում՝ յուրաքանչյուր 10 րոպե քայլելուց հետո 3 րոպե դադար էին առնում: Չորրորդ դադարին պետք է նախաճաշեին: Ժամը քանիսի՞ն սկսեցին նախաճաշը:

10.52

8. Շարքով դրված էր 14 ընկույզ։ Նարեկը վերցրեց յուրաքանչյուր 3-րդը, հետո էլ Հայկը՝ մնացած ընկույզներից յուրաքանչյուր 2-րդը։ Ո՞վ ավելի շատ ընկույզ վերցրեց։

?????

9. Արտաշեսը ծառից տանձ հավաքելու համար 17 աստիճան ունեցող սանդուղք օգտագործեց։ Նա կանգնեց մեջտեղի աստիճանին։ Ո՞րերորդ աստիճանին կանգնեց:

9-րդ աստիճան

10. Տոպրակի մեջ կան մրգեր։ Բացի երկու հատից, մնացածը նարինջ է, բացի երկու հատից, մնացածը մանդարին է, բացի երկու հատից, մնացածը խնձոր է։ Քանի՞ միրգ կա տոպրակում։Your answer

Թողնել մեկնաբանություն