Posted in Uncategorized

Լսողական վերլուծիչներ

Թեմա 15 Լսողական վերլուծիչներ, կառուցվածքը1   , ֆունկցիան, հիվանդությունները։

Լրացուցիչ աշխատանք:

Այս նյութերը նայել, թարգմանել, պատրաստել ուսումնական նյութ՝ հայերեն։Պատրաստել նյութ լսողության հիվանդությունների վերաբերյալ։

Լսողությունը կարող է ծանրանալ տարիքի հետ, ինչպես նաև  նյարդերի բնածին  արատների հետևանքով, ծծմբային խցանման կամ անոթների հետ կապված խնդիրների արդյունքում, ռևմատիկ արթրիտի պատճառով և այլն:  Բացառիկ դեպքերում  լսողությունը վերականգնելու համար առաջարկվում է վիրաբուժական միջամտություն:

Մրսածության հետևանքով կարող է լսողական նյարդի բորբոքում առաջանալ, ինչը կարող է ազդել լսողության որակի վրա:

Ականջի ցավ կարող է առաջանալ տարբեր պատճառներիցլ: Օտիտից բուժվելուց  հետո պետք է ստուգել լսողությունը քիթ-կոկորդ-ականջաբանի մոտ ու  համոզվել բուժման արդյունքներում: Մնացորդային երևույթների դեպքում հարկ կլինի ստանալ համապատասխան բուժում, նաև` ֆիզիոթերապևտիկ միջոցառումներ:

Եթե հայտնի են լսողության վատացման պատճառները, ապա կարելի է  հակաբորբոքային դեղաբույսերով, ընդհանուր  ամրապնդող ազդեցությամբ միջոցներ կիրառել:

Ծծմբական խցանի առկայության դեպքում այն պետք է հեռացնել, ինչը մասնագետներն իրականացնում են հաշված րոպեների ընթացքում:

Աղմուկ ականջներում

Աղմուկը,  ղողանջը կամ էլ  գվվոցը լսողական օրգանի տարբեր հիվանդությունների մասին են հուշում` սովորական ծծմբախցանից սկսած մինչև միջին ու ներքին ականջի լուրջ հիվանդություններ, կենտրոնական լսողական խանգարումներ (օտիտ, նևրիտ, աթերոսկլերոզ, Մենյերի հիվանդություն, եվստախյան փողերի ախտաբանություն և այլն): Դրանք առաջանում են ներքին ականջի  մանր անոթներում արյան շրջանառության խանգարումների հետևանքով:

Սովորաբար, ականջներում աղմուկի հետ նաև լսողության խանգարումներ են առաջանում: Ընդ որում, աղմուկի ուժգնությունն ուղիղ համեմատական է հիվանդության զարգացմանը Հիվանդն այդ աղմուկը համեմատում է  զանգի, ծղրիդների  բնաձայնի հետ: Հետաքրքիր է, որ այդ աղմուկն ուժգնանում է լռության եջ:

Սակայն միշտ չէ, որ ականջներում լսվող աղմուկը լսողության խանգարման հետ է կապված: Այդ երևույթի պատճառ է նաև ներքին ականջի արյան շրջանառությունը, որն արյան բարձր ճնշման, աթերոսկլերոզի,  պարանոցի շրջանի օսթեոխոնդրոզի, ներզատիչ համակարգի, բորբոքային հիվանդությունների, գլխուղեղի ուռուցքների հետևանք կարող է լինել:

Եթե աղմուկը միշտ է լսվում, հարկ է խորհրդակցել սրտաբանի, ներզատաբանի, նյարդաբանի հետ:

Եթե երբեմն ականջները զրնգում են հոգեկան ու ֆիզիկական գրգռվածության, լարվածության ու հոգնածության հետևանքով, սովորաբար, նման երևույթն առանց բուժման անցնում է, պարզապես հարկավոր է մի լավ հանգստանալ:

Ինչպես և բոլոր հիվանդությունների դեպքում, այս դեպքում ևս կարևորվում է աշխատանքի ու կյանքի  ռիթմի  կարգավորումը. սնունդը, քունը, զբոսանքը թարմ օդին և առանց լարման  աշխատանքային պայմաններն ու աղմուկից հեռու հանգիստը:

Ոմանք փորձում են ականջներում հնչող աղմուկը «խլացնել» հատուկ ձայնագրած թռչունների ծլվլոցով, անձրևի, ջրվեժի ու նման հնչյուններով:

Հետաքրքիր փաստեր

Մարդու միջին ականջում 25 000 բջիջ կա, որոնք կարգավորում են հնչյունը: Ընկալվող հաճախությունների տիրույթը 16-20 000 հց է: Տարիքի հետ այն կրճատվում է, ինչը կապված է բարձր ձայների նկատմամբ զգայունությամբ:  Մեծ տարիքում մարդկանց մեծամասնության մոտ լսողության վերին սահմանը նվազում է մինչև 15000 հց:

Մարդը գիտակցում է ձայնը  մինչև ականջին հասնելը, 35-175 մլվրկ-ում, ընդ որում  դրանից շուրջ 180-500 մլվրկ պահանջվում է, որ մենք այն ընդունելուն լավագույնս հարմարվենք:

Ականջներն, ինչպես և քիթը, աճում են ամբողջ կյանքում:

Մարդկանց 72%-ը, երբ անհրաժեշտ  է լսել խոսքը, ասենք, բարձր երաժշտության ներքո, իր խոսակցի կողմն է ուղղվում աջ ականջով:

Լսողական խնդիրներ ունեցողներից մեկ երրորդի մոտ խախտումն առաջանում է չափազանց բարձր աղմուկի ազդեցության պատճառով:

Ճիշտ ընտրված լսողական սարքերը կարող են 90%-ով բարելավել լսողության որակը:

Լսողության խանգարմամբ տառապում է յուրաքանչյուր 10-րդը: Նրանց մեծ մասին մասնագետները խորհուրդ են տալիս կրել լսողական սարք, սակայն 5-ից 4-ն այն չի կրում:

Թողնել մեկնաբանություն