Posted in Uncategorized

Ողնուղեղի մասին

Ողնուղեղը տեղավորված է ողնաշարի խողովակում,ունի առջևից հետ  տափակած քուղի տեսք, երկարությունը մինչև 45 սմ է, զանգվածը մինչև 30 գ: Ողնուղեղի վերին սահմանը ծոծրակային մեծ անցքն է, իսկ ստորինը՝ գոտկային 2-րդ ողի մակարդակը: Ողնուղեղը բաղկացած է 31–33 հատվածներից՝ պարանոցային՝ 8, կրծքային՝ 12, գոտկային՝ 5, սրբանային՝ 5, պոչուկային՝ 1–3: Ողնուղեղից դուրս են գալիս 31 ձույգ խառը նյարդեր: Ողնուղեղի յուրաքանչյուր հատվածը համապատասխանում է ողնուղեղային նյարդերի համապատասխան զույգին և ապահովում է մարմնի որոշակի մասի զգացող, շարժիչ և վեգետատիվ նյարդավորումը: 

koreshki-spinnogo-mozga.jpg

 Ողնուղեղի կենտրոնով անցնում է հեղուկով լի ողնուղեղային խողովակը: Ողնուղեղն առջևի ու հետին երկայնաձիգ ակոսներով բաժանվում է 2 համաչափ կեսերի, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին ունի 2-ական թույլ արտահայտված երկայնակի ակոսներ: Այստեղից դուրս են գալիս ողնուղեղային նյարդարմատները. դրանցից հետինները՝ զգացող են, առջևինները՝ շարժիչ

ողնուղեղ.jpg

ՈւշադրությունՈղնուղեղը բաղկացած է սպիտակ և գորշ նյութերից:Գորշ նյութը տեղավորված է կենտրոնում և կտրվածքում թիթեռնաձև է: Նրանում տարբերում են առջևի ու հետին եղջյուրներ: Առջևի եղջյուրները պարունակում են հիմնականում շարժիչ նեյրոններ, հետին եղջյուրները` միջադիր նեյրոններ: 

voxnuxex.jpg

Ողնուղեղի գործառույթները  Ողնուղեղին հատուկ են ռեֆլեքսային և հաղորդիչ գործառույթները: Ողնուղեղի յուրաքանչյուր հատվածի պարզագույն ռեֆլեքսն իրականանում է 2 նեյրոնների (զգացող և շարժիչ) շնորհիվ:Ողնուղեղի ռեֆլեքսային գործառույթը կարելի է բաժանել 2 խմբի՝ մարմնական և ընդերային:ասդդդսա.jpgՄարմնական ռեֆլեքսներից են մկանների ձգվելու ու ջլային ռեֆլեքսները: Մարդու այս ռեֆլեքսները լավ արտահայտվում են ուղղահայաց կեցվածքի դեպքում: Ջլային ընկալիչները գտնվում են ջլերում: Եթե մուրճիկով հարվածենք ազդրի քառագլուխ մկանի ջլին, ապա մկանը կկծկվի, և կառաջանա ծնկային ռեֆլեքս: Ջլային ռեֆլեքսները կարող են արտահայտվել նաև ծալող մկաններում: Եթե մուրճիկով հարվածենք բազկի երկգլխանի մկանի ջլին, ապա մկանի կծկման հետևանքով ձեռքը կծալվի (արմնկային ռեֆլեքս):

Թողնել մեկնաբանություն