Posted in Uncategorized

Ռեֆլեքսներ

Ռեֆլեքսի կառուցվածքային հիմքը ռեֆլեքսային աղեղն է։ Դա այն ուղին է, որով հաղորդվում են նյարդային գրգիռները ռեֆլեքսի իրականացման ժամանակ։  Նյարդային համակարգի գործունեությունն իրականացվում է ռեֆլեքսների միջոցով: 

ասդասդասդ.jpg

Ռեֆլեքսն իրականանում է ռեֆլեքսային աղեղի միջոցով, որի կազմի մեջ մտնում են հետևյալ օղակները՝

  • Արտաքին կամ ներքին ազդակներն ընդունող ընկալիչներ,
  • Զգայական նեյրոն, որը գրգիռը հաղորդում է հաջորդ օղակին
  • Միջանկյալ նեյրոններ, որոնք առաջացնում են նյարդային կենտրոն և վերլուծում ստացված ազդակները,
  • Շարժողական նեյրոն, որն ապահովում է նյարդային պատասխան ազդակների հաղորդումը ծայրամասային օրգաններին ու հյուսվածքներին,
  • Գործարկող օրգան (մկան, գեղձ), որն իրականացնում է համապատասխան ռեֆլեքսի գործունեությունը։

Ռեֆլեքսները լինում են բարդ և պարզ: Պարզ ռեֆլեքսի դեպքում ռեֆլեքսային աղեղը կազմված է երկու նեյրոնից (զգայական և շարժական), իսկ բարդի ժամանակ այն բազմանեյրոն է  (զգայական, ներդիր, շարժողական): Պարզ ռեֆլեքսներից են՝ հազի, արմնկային, ծնկային, աքիլեսյան, փռշտալու և այլ ռեֆլեքսները, իսկ բարդ ռեֆլեքսներից են քայլելու, վազելու և վեգետատիվ ֆունկցիաներն իրականացնող ռեֆլեքսներն: 

Screenshot_2.png

  Ռեֆլեքսները լինում են պայմանական և ոչ պայմանական: Ոչ պայմանական ռեֆլեքսները բնածին են, ժառանգվում են ծնողներից և պահպանվում ողջ կյանքի ընթացքում:Ոչ պայմանական են  սննդային, պաշտպանական, կողմնորոշման, սեռական ռեֆլեքսները:  Սննդային ռեֆլեքսներնի հայտ են գալիս ծնվելուց անմիջապես հետո: Օրինակ նորածնի շուրթերը մոր կրծքին հպվելիս առաջանում է ծծելու ռեֆլեքս: Սննդային ռեֆլեքսներ են նաև մարսողական հյութերի արտազատումը, ինչպես նաև ծծելու, ծամելու, կլլմանը մասնակցող մկանների, մարսողական ուղու պարբերական կծկումները: Պաշտպանական են այն ռեֆլեքսները,որոնք օրգանիզմը պաշտպանում են վնասակար գործոններից:Օրինակ,ձեռքի հետ քաշելն այրող առարկային հպվելիս, աչքի թարթումը,շնչառության հաճախացումը,հազը,փռշտոցը, վտանգից փախչելը  և այլն: Կողմնորոշման ռեֆլեքսներն առաջանում են շրջապատող միջավայրի անակնկալ փոփոխություններից  ,որի դեպքում դիտվում է ամբողջ օրգանիզմի ակտիվացում`մարդը լարում է ուշադրությունը,լսողությունը,փոխվում են շնչառությունը,սրտի կծկումների հաճախությունը և այլն: Սեռական ռեֆլեքսներն առաջանում են սեռական հասունացման ժամանակ և կապված են օրգանիզմի բազմացման հետ: Կյանքի ընթացքում առաջանում են բազմաթիվ նոր ռեֆլեքսներ, որոնք կոչվում են պայմանական ռեֆլեքսներ:

Թողնել մեկնաբանություն