Անձն անհատն է՝ իր արժեքներով, գաղափարներով, հայացքներով և ձգտումներով: Այս ամենը պայմանավորում է անձի խառնվածքը, վարքը և սահմանում նրա տեղը հասարակության մեջ: Ակակի Ծերեթելու «Սակայն ի՞նչ կտա լոկ ուսուցումը, եթե բնությունն անգամ չի օգնել նրան» խոսքերը վերաբերում են այն հնացած կոնցեպցիային (հայեցակարգ), երբ գենետիկան և սոցիալական ծագումը նախապես էին պայմանավորում մարդու տեղը հասարակության մեջ նրա արժեքներն ու հայացքները: Անձի ձևավորման գործում որոշիչ դեր ունի նրա անմիջական սոցիալական միջավայրը՝ ընտանիքը, դաստիարակողները, թեպետ նրանց հետ անհատի արժեքների սահմանմանը նպաստում է նաև այն սոցիումը, որտեղ նա զարգանում է՝ դպրոցը, ուսումնական հաստատությունը, հասարակությունը: