Posted in Uncategorized

Պատվաստում

Հայաստանում շուրջ 3500 պատվաստում է իրականացվել․ ԱՆ | Ֆակտոր տեղեկատվական  կենտրոն

Պատվաստանյութերը ժամանակակից բժշկության ամենամեծ ձեռքբերումներից են: Դրանք կիսով չափ կրճատել են երեխաների մահացության մակարդակը ՝ փրկելով միլիոնավոր կյանքեր:

COVID-19 համավարակը հիշեցրեց, թե ինչ է լինում, երբ չենք կարող կանխել արագ տարածվող վարակիչ հիվանդությունները։

Պատվաստանյութերի շնորհիվ, այժմ հնարավորություն ունենք վերջ տալու ՔՈՎԻԴ-19 համավարակին և վերակառուցելու մեր կյանքը:

Բայց, մենք չենք ցանկանում վերադառնալ «նորմալին», քանի որ «նորմալը» երբեք բավարար չի եղել աշխարհի միլիոնավոր երեխաների համար: Նույնիսկ ՔՈՎԻԴ-19-ից առաջ, ավելի քան 13 միլիոն երեխա ընդհանրապես չի պատվաստվել:

Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում դպրոցները պետք է գործեն և պետք է ավելի պաշտպանված լինեն ՔՈՎԻԴ-19-ից. ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կոչը

 Քանի որ միլիոնավոր դպրոցականներ վերադառնում են դպրոց Եվրոպական տարածաշրջանում, որտեղ գերակշռող է վիրուսի բարձր աստիճանի վարակելիությամբ հայտնի SARS-CoV-2 Delta տարբերակը, ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակը դպրոցներին կոչ են անում չփակվելու և ավելի անվտանգ լինելու՝ վիրուսի տարածումը նվազագույնի հասցնելու միջոցներ ձեռք առնելով:

Այս միջոցառումները ներառում են ուսուցիչներին և դպրոցի այլ անձնակազմին՝ որպես պատվաստման ազգային ծրագրերում բնակչության թիրախային խմբերի, ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստումները՝ միաժամանակ ապահովելով խոցելի խմբերում գտնվող բնակչության պատվաստումը: Բացի այդ՝ պետք է պատվաստվեն 12 տարեկանից բարձր երեխաները, որոնք ունեն ուղեկցող առողջական խնդիրներ, որոնք զգալիորեն մեծացնում են ՔՈՎԻԴ-19-ով նրանց վարակվելու ռիսկը: Նախազգուշական միջոցառումներ են նաև դպրոցական միջավայրի բարելավումը դասարանների ավելի լավ օդափոխության միջոցով, հնարավորության դեպքում ավելի փոքրաթիվ աշակերտներով դասարանների ստեղծումը, ֆիզիկական հեռավորության պահպանումը, երեխաների ու անձնակազմի կանոնավոր թեստավորումներն ու այլ կարևոր գործողություններ:

«Համավարակը կրթության պատմության մեջ ամենաաղետալի խաթարումն է առաջացրել: Ուստի շատ կարևոր է, որ առկա ուսուցումը անխափան շարունակվի Եվրոպական տարածաշրջանում: Սա չափազանց կարևոր է երեխաների կրթության, հոգեկան առողջության և սոցիալական հմտությունների ձևավորման համար։ Սա կարևոր է նաև դպրոցների համար, որպեսզի կարողանան օգնել մեր երեխաներին՝ լինելու հասարակության երջանիկ և պիտանի անդամներ»,- ասում է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս-Հենրի Պ. Կլյուգեն (Dr Hans Henri P. Kluge)

«Որոշ ժամանակ կպահանջվի, որպեսզի կարողանանք հաղթահարել համավարակը, բայց երեխաներին դպրոցներում կրթելը պետք է մնա մեր հիմնական նպատակը, որպեսզի նրանց չզրկենք այն հնարավորություններից, որոնց նրանք արժանի են: Մենք խրախուսում ենք բոլոր երկրներին բաց պահել դպրոցները և բոլոր դպրոցներին կոչ ենք անում միջոցներ ձեռնարկելու՝ նվազագույնի հասցնելու ՔՈՎԻԴ-19-ի վտանգը և դրա տարբեր տեսակների տարածումը»:

հղումները՝ 1 2

Թողնել մեկնաբանություն