Այսօր ճամբարի աաջին օրն է։ Մեր դասարանի ջոկատավարն է Թոփչյան Հասմիկը՝ գրականության և հայոց լեզվի ուսուցիչը։ Այսօր մենք ծանոթացել ենք մեր նախագծերին: Նախ <<Հազարան հավք>> հեքիաթի մասին խոսեցինք, սկսեցինք կարդալ, ամեն օր մի հատված պիտի տեսագրվենք:Հետո անհատական նախագծերով աշխատեցինք, գրեցինք ամառվա հետ կապված թեմաների մասին, որը ցանկացել ենք։ Նաև մենք այսօր գնացել ենք խաղադաշտ մի քիչ թարմանալու և խաղացել ենք ֆոտբոլ, անուն գոռոցի և գործնագործ։ Տղաների համար ամենահետաքրքիրը ֆուտբոլն էր, մեզ՝ աղջիկներիս համար՝ գործնագործը, իսկ անուն գոռոցին մեր բոլորի ուզած խաղն էր։ Գործնագործին հաղթեց մեր թիմը, իսկ մյուս թիմը պարտվեց, քանի որ նրանց ժամանակը չհերիքեց։ Երգի ժամին փորձեցինք ազգային երգեր երգել։ Տանը ծնողների հետ պիտի պարզենք, թե ինչ վարպետության դաս կարող ենք անցկացնել, որ մեր ջոկատին հետաքրքրի:Այսպես անցավ 7-5 դասարանի այսօրվա օրը։ Պ Ա Տ Ո Ւ Մ