Զատկի տոնով մենք ապացուցում ենք մեր հավատքը Աստծու հանդեպ: Սուրբ Զատիկը խորհրդանշում է նաև գարնան գալուստը: Հնում ձվերը ներկում էին սոխի կեղևով, որպեսզի ստանան կարմիր գույն: Կարմիր գույնը խորհրդանշում է Հիսուսի արյունը: Սեղանին դնում էին ավանդական գաթա, իսկ մեր այժմյան ժանականերում ձվերը ներկում են տարբեր գույների: Ավանդական գաթաներին այժմ փոխարինում են հատուկ Զատկական թխվածքներ, որոնք կոչվում են՝ կուլիչներ:
Ինչ գույներ է օգտագործում ձեր մայրիկը հավկիթները ներկելու համար։
Ամեն Զատկի տոնին, ես և մայրիկս ձվերը ներկում ենք՝ կարմիր, կապույտ, կանաչ, դեղին և մանուշակագույն: Ձուն նաև ներկում ենք սոխի կեղևով:
Ինչ քիմիական բաղադրություն ունեն այդ ներկերը։
Գիտնականները վերլուծել են արդյունաբերության մեջ որպես սննդի ներկ օգտագործվող մի շարք միացությունների օպտիկական հատկություններն ու պարզել են, որ դրանցից երեքը կարող են օգտագործվել որպես լուսակլանիչ։ Դրանք են՝ սինթետիկ դեղին ներկը՝ E102 ինդեքսով, բնական դեղին ներկը՝ E100 ինդեքսով ու կարմրա-մանուշակագույնը՝ E163 ինդեքսով։ Բացի այդ՝ որպես կլանիչ պիտանի են նաև ոսկու կենսահամատեղելի նանոմասնիկները։
Ինչ վնաս կարող են պատճառել այդ ներկերը մարդու օրգանիզմին։
Սննդային ներկերը կարող են տարբեր վնասներ պատճառել մարդու օրգանիզմին: Այդ ներկերը կարող են թունավորել մեր օրգանզիմը և առաջացնել տարբեր տեսակի հիվանդություններ:
Ինչ քիմիական բաղադրություն ունի հավկիթը,հավկիթի կեղևի բաղադրությունը։
Քիմիական բաղադրությունը կախված է թռչնի տեսակից, տարիքից, սնվածության աստիճանից, կերակրումից, ձվարկման ժամկետից և այլ գործոններից։
Հավկիթի մեջ մտնող նյութերի օգուտն և վնասը:
Հավկիթի օգտակար հատկությունները
- · Հավկիթները պարունակում են սննդարար նյութեր ու վիտամիններ, ինչի շնորհիվ հաճախ նշանակվում են կանխարգելիչ ու թերապևտիկ նպատակներով:
- · Հավկիթը հարուստ է A, D, E, ինչպես նաև B խմբի վիտամիններով և տարբեր հանքանյութերով:
- · Թարմ հավկիթի սպիտակուցն օգտագործվում է տարբեր բորբոքային հիվանդությունների դեպքում (օրինակ՝ սուր ացիդոզի՝ օրգանիզմում թթվահիմնային բալանսի բարձրացման դեպքում):
- · Հում ձվի սպիտակուցը չի գրգռում ստամոքսի լորձաթաղանթը և շատ արագ յուրացվում է: Հավկիթը կարելի է օգտագործել նույնիսկ խոցային հիվանդության դեպքում, սակայն սպիտակուցն օգտագործելիս հարկավոր է շատ զգույշ լինել ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում:
- · Հավկիթը շատ հեշտ մարսվում ու յուրացվում է օրգանիզմի կողմից: Բացի այդ, այն դիետիկ մթերք է. հում հավկիթը պարունակում է ընդամենը 149 կկալ:
- · Հում հավկիթը շատ արդյունավետ միջոց է ձայնալարերը վերականգնելու համար: