Posted in Uncategorized

Քամու համբույրը

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի,-
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա:

Վերլուծություն

Ինձ համար այս բանաստեղծությունը շատ զգացմունքային էր և միքիչ հուզող։ Նա շատ հետաքրքիր է դնում իր բառերը։ Այս նախադասությունից երևում է, որ նա շատ տխուր է այդ պահին։ Նա շատ զգացմունքային է արտահայտում իր բառերը։ Աղայանը շատ է սիրում անտառային բանաստեղծություններ գրել։

Թողնել մեկնաբանություն