Posted in Uncategorized

Ամպրոպից հետո

Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

Վերլուծություն

Այս բանաստեծությունը մեզ ասում է որ մարդը և բնությունը իրար շատ նման էեն։ Մարդիկ ունեն տրամադրություն ինչպես նաև բնությունը։ Եթե ես ուզենաի լինել բնության երևույթ ես կուզենայի լինել ծիածան։ Ծիածան՝ կհարցնեք դուք, քանի որ այդպիսով կկարողանիյ մարդկանց ուրախացնել

Թողնել մեկնաբանություն