Posted in Uncategorized

Երկկենցաղների մասին

Երկկենցաղների արտաքին կառուցվածքըԵրկկենցաղները ցամաք դուրս եկած առաջին ողնաշարավոր օրգանիզմներ են: Այս դասին պատկանող բոլոր կենդանիները հասուն վիճակում շնչում են թոքերով, ունեն եռախորշ սիրտ և արյան շրջանառության երկու շրջանՈղնաշարավորների ենթատիպում երկկենցաղները ամենասակավաթիվ օրգանիզմներն են, ունեն մոտ 4,5 հազար տեսակ: Երկկենցաղները ձվադրում են ջրում: Այստեղ է անցնում նաև նրանց կյանքի թրթուրային շրջանը: Միայն կերպարանափոխվելուց և հասուն ձևի վերածվելուց հետո նրանք կարող են ապրել ցամաքում: Դրանով էլ պայմանավորված է դասի անվանումը: Մոտավորապես 300 մլն տարի առաջ երկրագնդի կլիման շոգ էր, հետևաբար ջրամբարները ցամաքում էին և աղքատանում թթվածնով: Այդ պայմաններում հնագույն վրձնալողակ ձկները, դուրս գալով ցամաք, հավանաբար սկիզբ տվեցին հնադարյան առաջին երկկենցաղներին՝ ստեգոցեֆալներին

16-w718.jpg

Երկկենցաղները տարածված են բոլոր աշխարհամասերում՝ բացի Անտարկտիդայից: Նրանք ապրում են լճերի, գետերի ափերին, ստվերոտ ու խոնավ անտառներում, ճահճոտ վայրերում: Երկկենցաղները ակտիվ են ջրում օրվա բոլոր ժամերին, ցամաքում օրվա մեծ մասն անցկացնում են արևի ուղղակի ճառագայթումից պատսպարվելով: Ցամաքում գիշերը երկկենցաղները դուրս են գալիս որսի:Երկկենցաղները սառնարյուն կենդանի օրգանիզմներ են:Այդ իսկ պատճառով նրանք ակտիվ են միայն տարվա տաք եղանակներին: Բազմացման շրջանում նրանք մոտենում են ջրամբարին: Այնուհետև ձմեռում են կա՛մ ջրամբարի հատակին, կա՛մ ցամաքի վրա՝ թաքստոցներում, քարերի տակ և այլն: Երկկենցաղների մեջ տարբերում ենք. անպոչ երկկենցաղներ՝ դոդոշներ, գորտեր, ծառագորտեր:պոչավոր երկկենցաղներ՝ տրիտոններ, սալամանդրաներ:անվերջույթ երկկենցաղներ՝ որդուկներ: 

18.jpg

Ցամաքային կենսակերպով պայմանավորված երկկենցաղների համար հատուկ կարևորություն է ստացել մաշկը:Երկկենցաղների մաշկը մերկ է, զուրկ է թեփուկներից: Սակայն դրա փոխարեն այն հարուստ է լորձ արտադրող գեղձերով: Որոշ երկկենցաղների լորձը խիստ թունավոր է, որի համար նրանք որս չեն դառնում այլ գիշատիչների համար: Հարավային Ամերիկայի փոքրիկ ծառագորտի մեկ առանձնյակի լորձը բավական է 1500 մարդ սպանելու համար:Այն օգտագործում էին ացտեկներն ու մայաները՝ թունավոր նետեր պատրաստելու համար: 

27.jpg

 Լորձը պաշտպանում է մաշկը բակտերիաներից և փոշուց: Լորձի շնորհիվ երկկենցաղների մաշկի մակերեսին առաջանում է հեղուկ թաղանթ, որի մեջ լուծվում է մթնոլորտային թթվածինը:

Թողնել մեկնաբանություն