Posted in Uncategorized

Նախագիծ`Քիմիական տարրերի  և նյութերի տարածվածությունը

Նախագիծ`Քիմիական տարրերի  և նյութերի տարածվածությունը
Առաջարկվող թեմաները
1. Քիմիական տարրերի տարածվածությունը բնության մեջ
2.Քիմիական տարրերի տարածվածությունը տիեզերքում
3.Քիմիական տարրերի տարածվածությունը երկրակեղեվում
4.Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում
5.Ամենենատարածված նյութը երկրագնդի վրա
6.Ամենատարածված գազային նյութը օդում:

Քիմիական տարրերի տարածվածությունը բնության մեջ (ծովի ջրում)
Քիմիական տարրերը հավասարաչափ չեն տարածված բնության մեջ: Բնության մեջ ազատ վիճակում, այսինքն՝ օդում պարզ նյութի ձևով հանդիպում են ազոտը և թթվածինը՝ հանքանյութերում տարածված է ծծումբը, պղինձը, արծաթը, ոսկին և էլի մի քանի ուրիշ տարրեր: Քիմիական  տարրերի մեծամասնությունը բնության մեջ գտնվում է բարդ նյութերի՝ քիմիական միացությունների ձևով:Քիմիական տարրերը հավասարաչափ չեն տարածված բնության մեջ:Երկրակևեղի մոտ 50% կազմում է թթվածնի տարրը 25,7% սիցիլիումը, ալյումինը 7%,երկաթը 5%:Նատրիումի,կալիումի և ջրածնի պարունակությունը երկրի կեղևում համարյա նույնն է:

Картинки по запросу "Քիմիական տարրերի տարածվածությունը բնության մեջ"

Քիմիական տարրերի տարածվածությունը մարդու օրգանիզմում

Մարդու օրգանիզմում ամենաշատը թթվածինն է /O/: Ածխածինը կազմում է 18%-ը: Չնայած ջրածնի/H/ ատոմները ամենատարածվածն են, դրանց քաշն այնքան փոքր է, որ կազմում են ընդամենը 10%-ը:Մնացած 7%-ի մեջ կան 60 և ավելի տարրեր, սակայն այժմ դեռևս հայտնի չեն նրանց դերը և տարածվածությունը:

Картинки по запросу "Քիմիական տարրերի տարածվածությունը  մարդու օրգանիզմում"

Քիմիական տարրերի տարածվածությունը երկրակեղևում

Երկրակեղևում տարրերի պարունակությունը տարբերվում է Երկրում տարրերի պարունակությունից, որպես ամբողջություն, քանի որ Երկրի կեղևի, մանթիայի ու միջուկի քիմիական կազմերը տարբեր են։ Այսպես, միջուկը կազմված է հիմնականում երկաթից ու նիկելից։ Արեգակնային համակարգում և Տիեզերքում ընդհանրապես տարրերի պարունակությունները նույնպես տարբերվում են երկրայիններից։ Տիեզերքում առավել տարածված տարրը ջրածինն է, որին հաջորդում է հելիումը։

Картинки по запросу "Քիմիական տարրերի տարածվածությունը երկրակեղևում"

Քիմիական տարրերի տարածվածությունը տիեզերքում

Տիեզերքում կան տարրեր, որոնք հազվադեպ են հանդիպում մեր մոլորակի վրա: Օրինակ հելիումը, որը տիեզերքում երկրորդ ամենատարծված տարրն է, բայց շատ հազվագյուտ է երկրագնդի վրա: Իսկ տիեզերքում ամենատարածված նյութը ջրածինն է: Ջրածինը նաև ամենաթեթև տարրն է: Թթվածինը տիեզերքում երրորդ ամենաշատ հանդիպող տարրն է, բայց Արեգակի զանգվածի միայն 1%-է կազմում թթվածինը:

Картинки по запросу "Քիմիական տարրերի տարածվածությունը տիեզերքում"

Թողնել մեկնաբանություն