Մարդու ասկարիդի մարմինն իլիկաձև է։ էգի երկարությունը 25-40 սմ է, արուինը՝ 15-25 սմ։ Բաժանասեռ է։ էգն օրական կարող է դնել մինչև 250 հազար ձու, որոնց հասունացումը տեղի է ունենում արտաքին միջավայրում։
Մակաբույծը զարգացման ընթացքում կատարում է լյարդաթոքային բարդ միգրացիա։ Ասկարիդի ինվազիոն ձվերը, սննդի կամ ջրի հետ ընկնելով մարդու օրգանիզմ, առաջացնում են թրթուր, որը թափանցում է աղիներ, ապա արյան հոսքով հասնում լյարդ, սիրտ, թոքեր, բրոնխներ և բերանի խոռոչ, երկրորդ անգամ ընկնելով մարսողական օրգաններ՝ դառնում է սեռահասուն մակաբույծ։
Մարդու ասկարիդոզի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, բնակչության շրջանում, հատկապես՝ դպրոցներում, հարուցչի կենսակերպի վերաբերյալ տանել բացատրական աշխատանքներ, քանի որ երեխաներն ավելի զգայուն են այդ ինվազիայի նկատմամբ։
Կենդանիները վարակվում են՝ կերի կամ ջրի միջոցով մակաբույծի ինվազիոն ձվերը ներս ընդունելով։ Վերը նշված կենդանիների գրեթե բոլոր ասկարիդ ունեն զարգացման միանման բարդ կենսակերպ։

