Posted in Uncategorized

Աղվեսների մասին տեղեկություն

Աղվեսը խելացի, խորամանկ ու ճարպիկ կենդանի է: Եթե պետք է փրկել սեփական կյանքը կամ սնունդ հայթայթել, աղվեսն իր հնարամտությամբ գերազանցում է շատ կենդանիների, բայց երբեմն, հետաքրքրասիրությունից դրդված, նա «արհամարհում» է զգուշությունը: Փորձանքից աղվեսին հեռու են պահում նրա քողարկվելու հմտությունը, սուր լսողությունը, տեսողությունը և հատկապես հոտառությունը. թշնամու հոտը նա զգում է դեռ հեռվից և հասցնում է ժամանակին փախչել կամ թաքնվել: Իսկ լսողությունն օգնում է կեր հայթայթելիս: Ձմռանն աղվեսն ականջ է դնում ձյան տակ վազվզող մկներին և, նույնիսկ ամենաթույլ ծվծվոց լսելով, կարողանում է գտնել նրանց:Աղվեսը պատկանում է շնազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասունների ցեղին: Տարածված է բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից, իսկ Ավստրալիա տարել են Եվրոպայից: Հայտնի է 9 տեսակ, ՀՀ-ում հանդիպում է մեկը՝ սովորական աղվեսը՝ 2 ենթատեսակով՝ անդրկովկասյան և հայկական:

ՀՀ բոլոր մարզերում տարածված է աղվես սովորականը (V. vulpes), որն ունի 2 ենթատեսակ՝ աղվես անդրկովկասյան և աղվես հայկական։ Բնակվում են գետնափոր բներում (յուրաքանչյուր բույն ունենում է մի քանի բնանցք), որը կառուցում են բլրալանջերին, զբաղեցնում գորշուկի հին բույնը կամ թաքնվում են ժայռաճեղքերում և այլ բնական թաքստոցներում։

Աղվեսները ավելի փոքր են, քան միջին չափի ընտանի շունը, բնութագրվում են երկար նեղ մռութով, և խիտ պոչով։ Աղվեսի մարմինը ձգված է (երկարությունը՝ մինչև 90 սմ), պոչը թավ է (երկարությունը՝ 40–60 սմ), կենդանի զանգվածը՝ 5–8 կգ։ Մազածածկը խիտ է, փափուկ՝ գորշադարչնավուն, հարդակարմրադեղնավուն և այլ երանգներով։ Բուծվում են արծաթափայլ բարձրարժեք մորթի ունեցող աղվես։

Ականջների արտաքին մասը սև է, ոտնաթաթերի տակը՝ մորթապատ։աղվեսները սիրում են խաղալ գնդակով: Կոնկրետ որով նրանց համար կապ չունի կարևորը լինի կլոր և լավ պտտվի: Աղվեսը ընդունակ է ամբողջ գիշեր տեմպերով քայլել առանց դադարեցնելու: Աղվեսների որսը դարձել է շատ հայտնի այնքան իր կաշվի համար չէ, որքան բարդությունը այդ գործողության: Բարեբախտաբար շատ երկրներում դա արգելված է: -Չնայած նրան, որ աղվեսները հանդիսանում են շների և գայլերի հեռավոր բարեկամները, նրանք ապրում են միայնակ: Ամենափոքր աղվեսը դա անապատի աղվեսն է: Այս արարածները հայտնի են այն բանի շնորհիվ, որ նրանք մարդամոտ են:

Աղվեսի տնային տեսակը մշակվել  է 60-ական թվականներին խորհրդային միության վերջին դարում: Աղվեսի այդ տեսակն արժեր մոտ կես միլիով ռուբլի: Արկտիկական աղվեսը ունակ է դիմակայել մինչև -70 աստիճանի: Բացի այդ ձմռանը նա ձեռք է բերում սպիտակ մորթի, որպեսզի մաիձուլվի սպիտակ ձյան հետ:

Աղվեսների մասին — Աստղիկ Գաբոյան
Աղվեսի մասին — Մանվելյան Շուշան

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ`

1, 2, 3

Թողնել մեկնաբանություն