Դինո Բուցատի — 1906 — 1972թթ.
Գլխավոր հերոսի կերպարում մարդկային ո՞ր գծերն են խտացված։
Հետաքրքրություն և միքիչ տարօրինակություն
Անվճռականություն, պայքարելու ցանկության բացակայություն
Կատվի կերպարն ի՞նչ է սովորեցնում։
Սովորեցնում է,որ տուժում են աշխատողները,այսինքն կատուները տանջվելով բռնում էին առնետներին,իսկ երբ նրանք մեծացան,տուժեցին կատուները։Սովորեցնում է,թե ինչի կարող է հասցնել վախը։
Առնետներն ի՞նչ են խորհրդանշում պատմվածքում։
Դժվարություն,անհանգստություն հերոսների կյանքում,որովհետև երբ նրանք արդեն մեծացան բոլորը վախենում էին նրանցից,և այդ իսկ պատճառով նրանք պատճառում էին վախ։Այն նաև խորհրդանշում է մեր վախերը,անհեթեթ մտքերը,անորոշ խոսքերը։Դրանք մեր վախերն են,որոնքց դեմ եթե դու չպայքարես,նրանք գնալով կշատանան և կբերեն ինչ-որ վատ բանի։
Անհատ-հասարակություն հարաբերություններն ինչպե՞ս փոխվեցին․ իրական կյանքում լինո՞ւմ է այդպես, ինչո՞ւ:
Նրանք մեկուսացան շրջապատից,հասարակությունից։Իրական կյանքում էլ է նույնը։Մարդը չկարողանալով թաքցնել,կամ միգուցե պայքարելով իր վախերը դեմ,հասցնում է այն կետին,որ մեկուսանում է մարդկանցից։
Վախերի դեմ պայքարե՞լ․ թե՝ ոչ․ ինչո՞ւ, ինչպե՞ս (ստեղծագործական աշխատանք)
Մեր վախերը
Բոլորն էլ ունեն տարբեր վախեր։Ոմանք ունեն վախ բարձրությունից,ոմանք կենդանիներից։Գաղտնիք չէ,որ բոլորն էլ կարող են ասել,որ անվախ են,բայց հոգու ներսում ունենում են բավականին շատ վախեր։Վախերը կարող են կյանքում շատ դժվարություններ առաջացնել։Օրինակ,ես նույնպես ունեմ շատ վախեր և փորձում եմ նրանք հաղթահարել;Կար ժամանակ,երբ ես ունեի վախ սարդերից՝առախնաֆոբիա։Բայց հաղթահարեցի այդ վախը։Իմ օրինակը չնչին է,համեմատ մյուսներին,բայց ես ուզում եմ,որպեսզի մարդը,ով վախենում է ինչ-որ բանից,թող կամքի ուժ ձեռք բերի,հասկանալով,որ վախերը դժվարություններ են պատճառում կյանքում։