Կենսագրություն
Իսահակ Նյուտոնը (25 Դեկտեմբեր 1642 — 20 Մարտ 1727) եղել է անգլիացի մաթեմատիկոս, ֆիզիկոս, բնական փիլիսոփա, աստղագետ, աստվածաբան և ալքիմիկոս: Համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ գիտնականներից մեկը: Նկարագրել է տիեզերական ձգողականության օրենքը և շարժման օրենքների միջոցով դրել է դասական մեխանիկայի հիմքը: Նյուտոն-Լայբնիցի Թեորեմայի համահեղինակն է: Իրականացրել է մոլորակների շարժման վերաբերյալ Կեպլերի օրենքների մաթեմատիկական համակարգումը: Առաջինն է եղել, որ փաստել է, որ սպիտակ լույսը բոլոր գույների համագումարն է: Նյուտոնի անունն են կրում բազմաթիվ օրենքներ ու տեսություններ, որոնք մինչև օրս էլ գործածվում են. նյուտոնյան դինամիկան, շարժման նյուտոնյան օրենքները, տիեզերական ձգողականության օրենքները և այլն: Հաստատել է գիտական մեթոդի ստույգ կանոնները: Գրել է աստվածաշնչյան գրքերի մեկնություններ (օրինակ, Հովհաննու Հայտնության մասին), որոնք սակայն մնացել են անտիպ:
Նյուտոն փոխարկման աղյուսակ
Նյոտոնի սանդղակը մշակվել է Իսահակ Նյուտոնի կողմից: Նա, որպես «ջերմության զրոյական աստիճան»՝ ընդունել է ձյան հալվելու ջերմաստիճանը և որպես «ջերմության 33 աստիճան»՝ ջրի եռման ջերմաստիճանը: Այդպիսով, նրա սանդղակը հանդիսացել է Ցելսիուսի սանդղակի նախատիպը, որի սահմանման մեջ օգտագործվել են նույն ջերմային երևույթները: Այսպիսով, այդ սանդղակի միավորը՝ նյուտոնյան աստիճանը, հավասար է 100⁄33 կելվինի աստիճանին կամ Ցելսիուսի աստիճանին, և որի զրոն՝ նույնն է, ինչ Ցելսիուսի սանդղակի զրոն:
Ե՞ՐԲ Է ԸՆԿԵԼ ՆՅՈՒՏՈՆԻ ԽՆՁՈՐԸ
Հանրահայտ պատմությունը, թե Իսահակ Նյուտոնը ձգողականության տեսությունը մտահղացել է այն բանից հետո, երբ նրա գլխին խնձոր է ընկել, ոչ բոլորին է համոզիչ թվում: Բանն այն է, որ նշված դեպքի մասին պահպանվել է երկու գրավոր վկայություն: Մեկի հեղինակը Նյուտոնի կենսագիր Ուիլյամ Սթյուքլին է: Նա գրում է, որ 1726 թվականին ինքը գիտնականի հետ թեյ է խմել խնձորի այգում և Նյուտոնը վերհիշել է, թե ինչպես ծագեցին մտքեր գրավիտացիայի մասին, երբ մի անգամ ճիշտ այդպես նստած է եղել խնձորենու տակ: Մյուս տարբերակի հեղինակը Նյուտոնի ասիստենտ Ջոն Կոնդուիտն է: Վերջինս պնդում է, թե խնձորի դեպքը տեղի է ունեցել 1666 թվականին, երբ ֆիզիկոսը հանգստանում էր իր մոր դաստակերտում:
Մնում է միայն հասկանալ, թե ինչու՞ Նյուտոնն իր «Բնական փիլիսոփայության մաթեմատիկական սկզբունքները» աշխատությունը, որտեղ ապացուցում է տիեզերական ձգողականության օրենքը, գրեց ոչ թե անմիջապես, այլ խնձորի անկումից 20 տարի հետո:
Նյուտոնի խնձորի հետևանքները
Նյուտոնը սովորություն ուներ նստել բակում, ուր հովանի էր անում հարևանի խնձորենու ճյուղը, և խորհել: Հենց այդտեղ էլ գիիտնականն աշխարհահռչակ գյուտ է անում, և ամենքը նրա մասին են խոսում ու նրան են գովերգում: Այդ տեսնելով` հարևանը հարցնում է, թե նա ինչպես է այդ գյուտն արել: Նյուտոնը կատակում է, որ դրա պատճառը ծառից ընկած խնձորն է եղել: Հարևանը տեսնելով, որ Նյուտոնի գյուտի պատճառը իր ծառից ընկած խնձորն է եղել, մյուս օրը կտրում է խնձորենու ճյուղը, և ինքն է նստում ծառի տակ ու սպասում մեծ գյուտ անելուն: Անցնում են օրեր ու երկարաձիգ տարիներ, և այդ ժամանակամիջոցում ծառից հարևանի գլխին շատ խնձորներ են ընկնում, բայց հարևանի անունը պատմության մեջ ոչ մի հետք չի թողնում:
Հետաքրքիր պատմություն Իսահակ Նյուտոնի մասին

Իսահակ Նյուտոնը միշտ հեետաքրքրվում էր բարդ հարցերով,որի արդյունքում նա երբեմն կորցնում էր հիշողությունը:Մի անգամ նրա մոտ մի մարդ եկավ և ասաց, որ ուզում է տեսնել Նյուտոնին, բայց Նյուտոնը զբաղված է լինում և նրան մերժում են:
Ընթրիքի ժամն էր, երբ այցելուն նստեց ճաշասենյակում և սպասեց գիտնականին:Հանկարծ ծառան մտավ սենյակ և իր հետ բերեց խաշած հավ:Անցավ մեկ ժամ, բայց Նյուտոնը այդպես էլ չերևաց:Այցելուն լինելով քաղցած, կերավ հավը և ասաց ծառային, որ իր տիրոջ համար մեկ այլ հավ բերի:
Մինչ երկրորդ հավը պատրաստ կլիներ, այնուամենայնիվ Նյուտոնը մտավ սենյակ և ներողություն խնդրեց նրան սպասեցնելու համար:
_ Ես շատ հոգնած եմ և քաղցած:Հույս ունեմ, որ կներես ինձ, եթե ընթրեմ, որից հետո քո ծառայության տակ կլինեմ:
Այս ասելուց հետո նա բացեց ծածկված հավը և առանց զարմանալու շրջվեց դեպի այցելուն և ասաց.
_Տես, թե մենք գիտնականներս որքան տարօրինակ ենք:Ես իսկապես մեռացել էի, որ արդեն ընթրել եմ:
Այդ պահին ծառան երկրորդ հավը բերեց:Այցելուն բացատրեց, թե ինչ է պատահել և մի լավ ծիծաղելուց հետո քաղցած գիտնականը նստեց և սկսեց ճաշել: