Posted in Uncategorized

Նախագիծ։ աստղեր

Աստղերը ստեղծվում են տիեզերական փոշու ամպերից, որոնք սփռված են տիեզերքով մեկ: Այս տիեզերական փոշու ամպերի մեջ տիրող անկայունությունը առաջացնում է հանգույցներ, որոնք էլ աստիճանաբար առաջացնում են մի զանգված, որը ապահովում է գազի և փոշու քայքայումը: Մինչ ամպը քայքայվում է, կենտրոնի օբյեկտը սկսում է տաքանալ: Ամպերի միջև գտնվող այս տաք միջուկը աստիճանաբար վերածվում է աստղի:

Որքան էլ որ տարօրինակ թվա, աստղերը չեն շողում: Մեր մթնոլորտի վիճակով պայմանավորված` գուցե թվա, թե դրանք շողում են: Մեր հորիզոնն այնքան մշուշոտ է, որ թվում է, թե դրանք շողում են: Արտաքուստ այդպիսի տպավորություն է ստեղծվում, սակայն գիտականորեն ապացուցված է, որ դա իրականում աստղերը չեն շողում:

Այն չորս միլիոն տոննա ջրածինը փոխակերպում է էներգիայի ամեն վայրկյան: Եթե միայն հնարավոր լինի օգուտ քաղել այս էներգիայից, այն կարող է ծառայել մարդկության պահանջներին  500000 տարի: Եթե դիտարկենք մինչ այժմ մեզ հայտնի ամենամեծ աստղը, որը արևից 2000 անգամ մեծ է, դրա արձակած էլեկտրաէներգիայի ծավալն աներևակայելի կլինի:

Որոշ մարդիկ ասում են, որ երկնքի աստղերը երկրի ավազահատիկներից էլ շատ են: Սակայն ոչ ոք չի կարող մեկ առ մեկ հաշվել դրանք, քանզի դա ուղղակի անհնար է այս մեծ տիեզերքում: Գիտնականները նշում են, որ տիեզերքում կարող են լինել հարյուր միլիարդից մինչև մեկ տրիլիոն համաստեղություններ: Եթե այս թիվը բազմապատկենք, կստացվի տասը սեքստիլիոնից մինչև մեկ սեպտիլիոն աստղ:

 Որքան էլ որ տարօրինակ թվա, աստղերը չեն շողում: Մեր մթնոլորտի վիճակով պայմանավորված` գուցե թվա, թե դրանք շողում են: Մեր հորիզոնն այնքան մշուշոտ է, որ թվում է, թե դրանք շողում են: Արտաքուստ այդպիսի տպավորություն է ստեղծվում, սակայն գիտականորեն ապացուցված է, որ դա իրականում աստղերը չեն շողում:

Աստղեր առաջանում են մշտապես՝ խոշոր միգամածություններում: Դրանք հիմնականում կազմված են ջրածնից (Ջրածին), հելիումից և տիեզերական փոշուց, որոնց նախնական ջերմաստիճանը մոտ -263 °C է: Նախասկզբնական նյութը տիեզերական տարածության մեջ գազի և փոշու ամպն է: Հենց որ նյութի նմանատիպ թանձրուկները սկսում են հավաքվել միատեղ, առաջացած ձգողության ուժն արագացնում է այդ շարժընթացը: Այդպիսի գոյացության կենտրոնում գազը սեղմվում և դառնում է ավելի ու ավելի տաք, և, ի վերջո նրա ջերմաստիճանն ու ճնշումն այքնան են մեծանում, որ սկսվում է միջուկային սինթեզը՝ ջրածնի ատոմների միավորումը: Սինթեզի սկիզբը համարվում է նոր աստղի ծնունդը: Հաճախ բազմաթիվ նոր աստղեր ծնվում են միմյանց մոտ՝ հսկայական ամպում: Այդ ժամանակ նրանք առաջացնում են աստղերի ընտանիքներ, որոնց անվանում են աստղակույտեր: Սակայն աստղերը հավերժ չեն: Ի վերջո, դրանց միջուկում ջրածնային պաշարը սպառվում է: Այդ ժամանակ աստղի չափերը փոխվում են, և այն աստիճանաբար մահանում է: Հին աստղերը փքվում են՝ փոխարկվելով Կարմիր հսկաների, որոնք իրենց շիկացած գազի մի մասը ցրում են տարածության մեջ՝ հսկա, մշուշե օղակների տեսքով, և աստիճանաբար սառչում:

Թողնել մեկնաբանություն