Posted in Uncategorized

Հողաթափիկ ինֆուզորիա

Նախագիծ․

Տնական թարմ հաց

Փետրվարի 8-14

Հողաթափիկ ինֆուզորիայի կառուցվածքը և սեռական բազմացումը

Հողաթափիկը  ինֆուզորիաների դասի նախակենդանի է։  Մարմինը երկարավուն է, օվալաձև, երկարությունը՝ 0,2 — 0,3 մմ։ Ունի արտաքին ամուր բջջապլազմային և ներքին հատիկավոր շերտեր։ Ամբողջ մարմինը հավասարաչափ ծածկված է թարթիչներով, որոնց շնորհիվ հողաթափիկը շարժվում է։ Մարսողությունը ներբջջային է. բացի սննդառական վակուոլներից կան նաև կծկվող վակուոլներ։ Բնորոշ է անսեռ բազմացումը, երբեմն՝ նաև կոնյուգացիան։ Տարածված է առավելապես քաղցրահամ ջրերում։

sp_04

Լինում են նստակյաց և ազատ լողացող ձևեր, գաղութներով և առանձին։ Ինֆուզորիաները մեծ մասը սնվում է մանր սնկերով, որոշները գիշատիչ են։ Սնունդը մարսվում է սննդառական վակուոլներում, չմարսված մասնիկները դուրս են թափվում արտաթորման անցքից։ Լինում են նաև խոնավ հողում, մամուռների մեջ։ Հիմնականում մակաբույծներ են, կան նաև խիստ մասնագիտացված մակաբույծ տեսակներ։

Թողնել մեկնաբանություն