Posted in Uncategorized

Քիմիական տարրերի նշանները


Լրացուցիչ առաջադրանքներ.

Դասարանում`Պարբերական համակարգից արտագրել H,A,R,M,S,C,O-ով սկսվող բոլոր տարրերը,գրել նրանց հայկական անվանումները:

Hg-սնդիկ, H-ջրածին, Al-ալյումին, Ag-արծաթ, Mg-մագնեզիում, Mn-մանգան, Sl-սիլիցիում, C-ածխածին, Ca-կալցիում, Cu-պղինձ, Cl-քլոր, O-թթվածին
Տնային“սովորել`էջ 52-56.վարժ.էջ 57

1. Ո՞ր քիմիական տարրերն են ստացել իրենց անվանումները ըստ աշխարհամասերի:

Եվրոպիում և Ամերիցիում

2. Թվարկեք այն տարրերը, որոնք իրենց անվանումները ստացել են ըստ երկրների անվամբ:

Գալիում-Ֆրանսիայի հին անունն է

Գերմանիում- Գերմանիայի հին անվանումն է

Պոլոնիում-լեհաստանի պատվին է դրված

Ռութենիում-Ռուսաստանի պատվին է դրված

3. Ո՞ր տարրերի անվանումների մեջ են մտնում գետերի անուներ:

Ռենիում

4. Գտեք այն քիմիական տարրի անվանումը,որի մեջ ,եթե փոխեք առաջին տառը , ապա կստանաք նեղուցի անունը , որը գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև:

Ֆոսֆոր-Բոսֆոր

5. Ո՞ր քիմիական տարրի անվանումի մեջ է մտնում Թուրքիայի մեջ գտնվող լճի անունը:

Վանադիում-Վանա լիճ
Գրեք այն տարրերի նշանները, տարածվածությունը և կիրառումը :

Արծաթի — «արգիրոս» (սպիտակ, փայլող, փայլատակող), կապված է նրա գեղեցիկ սպիտակափայլ գույնի հետ: Արծաթը հայտնի է շատ վաղուց: Հին Եգիպտոսում հայտնաբերել են ավելի քան 6000 տարվա հնություն ունեցող արծաթյա զարդեր։ Ավելի ուշ արծաթը օգտագործվում էր դրամային համաձուլվածքներում։ Օգտագործվում է օրգանական սինթեզում և հակագազերում։

Թողնել մեկնաբանություն