Մտրակավորները մարմնի կայուն ձև և մեկ կամ մի քանի մտրակներ ունեցող նախակենդանիներ են: Հիմնականում ջրային կենսակերպ վարող օրգանիզմներ են:Նրանց բնորոշ են սննդառության երեք տիպերն էլ՝ ավտոտրոֆ, հետերոտրոֆ, միքսոտրոֆ: Միքսոտրոֆ մտրակավորներից է կանաչ էվգլենան:

Կանաչ էվգլենայի կենսամիջավայրը, սննդառությունը և կառուցվածքը: Էվգլենան քաղցրահամ ջրամբարներում բնակվող 0,05 մմ մեծությամբ կանաչ օրգանիզմ է, որը իլիկաձև է և ունի մեկ մտրակ: Էվգլենան ցերեկը կատարում է ֆոտոսինթեզ, իսկ գիշերը սննդառում որպես հետերոտրոֆ:Շնչառությունը և արտաթորությունը: Համարժեք է ամեոբային շնչառությանը և արտաթորությանը: Էվգլենայի մարմնի առջևի ծայրում գտնվող կծկողական վակուոլը շրջապատված է հավաքող խողովակներով, որոնք իրենց պարունակությունը պարբերաբար դատարկում են կծկվող վակուոլի մեջ:

Գրգռականություն: Էվգլենան ունի կարմիր լուսազգայուն աչիկ, որով կարողանում է տարբերակել լույսի առկայությունը: Էվգլենան օժտված է դրական ֆոտոտաքսիսով: