Posted in Uncategorized

Խնդիրներ։ Առաջին մակարդակ

Առաջին մակարդակ

1. Ձմեռ պապը իր բոլոր երեք գրքերը նվիրեց թոռնուհուն: Քանի՞ գիրք եղավ թոռնուհու մոտ, եթե մինչ նվեր ստանալը երկու գիրք ավել ուներ, քան Ձմեռ պապը։

ՊԱՏԱՍԽԱՆ՝ 3+2=5, դա նշանակում է, որ թոռնուհու մոտ կա 5 գիրք։

2. Բլրի գագաթին 25 ճամբարական կար: Նրանք միաժամանակ 3 տեղանոց սահնակներով պետք է սահեին բլրից: Ամենաքիչը քանի՞ սահնակ պետք է լիներ բլրին:

ՊԱՏԱՍԽԱՆ՝ 24:3=8, 8+1=9, դա նշանակում է, որ պետք է 9 սահնակ։

3. Արմենը գրպանում միայն 50 և 100 դրամանոց մետաղադրամներ ուներ: Փուչիկ գնելու համար նա պետք է 100 դրամ վճարեր: Առանց նայելու՝ ամենաքիչը քանի՞ մետաղադրամ պետք է Արմենը գրպանից հաներ մեկ փուչիկ գնելու համար:

ՊԱՏԱՍԽԱՆ՝ 100:100=1, դա նշանակում է, որ Արմենը կարող է հանել միայն 1 100դրամանոց։

4. Ամանորյա միջոցառման ժամանակ տարեգաթան կիսեցին, հետո յուրաքանչյուր կտորը բաժանեցին 2 մասի: Ստացված ամեն մի մասը բաժանեցին 3 կտորի: Երբ յուրաքանչյուր երեխա մեկ կտոր վերցրեց, երկու կտոր ավելացավ: Քանի՞ երեխա էր մասնակցում միջոցառմանը:

ՊԱՏԱՍԽԱՆ՝6х3=18, 2х2=4, 18+4=22, դա նշանակում է, որ միջոցառմանը մասնակցում էր 22 երեխա։

 5. 2020 թ.-ի Ձմեռ պապը հարյուր տարի հետո տոնելու է իր չորսհարյուրամյակը: Քանի՞ տարի առաջ է ծնվել Ձմեռ պապը:

ՊԱՏԱՍԽԱՆ՝ 2020-400=1620, դա նշանակում է, որ ձմեռ պապիկը ծնվել է 1620 թվականին։

6. Ձմեռ պապիկը Կարինեին, Գոհարին և Անուշին, ըստ իրենց ցանկության, նվիրեց մեկական խաղալիք՝ արջուկ, փղիկ և նապաստակ: Հայտնի էր, որ Կարինեն նապաստակով չէր խաղում, իսկ Անուշը չէր խաղում ո՛չ նապաստակով, ո՛չ արջուկով: Ի՞նչ խաղալիք ստացավ Գոհարը:

ՊԱՏԱՍԽԱՆ՝ Գոհարը ստացավ նապաստակ։

7. Ամանորյա առաջին ներկայացումը թատրոնում դեկտեմբերի 25-ին է, վերջին ներկայացումը` հունվարի 7-ին: Ամեն օր մեկ ներկայացում է լինելու: Քանի՞ ներկայացում է լինելու:

ՊԱՏԱՍԽԱՆ՝ 13, դա, նշանակում է, որ 13 ներկայացում է լինելու։

8. Տոնածառի խաղալիք գնելիս Լևոնը երկու անգամ ավելի շատ գումար ծախսեց, քան Գագիկը: Որքա՞ն գումար ծախսեց տղաներից յուրաքանչյուրը, եթե Գագիկը Լևոնից 1500 դրամով քիչ ծախսեց:
ՊԱՏԱՍԽԱՆ՝ 1500:2=750, 1500×2=3000, դա նշանակում է որ Լևոնը ծախսեց 3000, իսկ Գագիկը 750։

9.Տոնածառի լույսերի շղթայի լամպերը գունավորված են դեղին, կանաչ, կարմիր, կապույտ հերթականությամբ։ Ի՞նչ գույնի է 52-րդ լամպը:

ՊԱՏԱՍԽԱՆ՝ կարմիր։

10. Ի՞նչ թիվ է թաքնված հարցականի փոխարեն:

Captionless Image

ՊԱՏԱՍԽԱՆ՝ եղնիկ։

Թողնել մեկնաբանություն