Posted in Uncategorized

Ձյան փաթիլներ

Աշխարհում ձյան ոչ մի փաթիլ չի կրկնում մեկ այլ փաթիլի կառուցվածքը։
Ձյան փաթիլները կշռում են 1 մգմ:
Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ աշխարհի ամենամեծ փաթիլը գրանցվել է ԱՄՆ Մոնտանա նահանգում1887թ․ հունվարին: Փաթիլի տրամագիծը կազմել է 38 սմ:
Ձյան փաթիլների 95%-ը կազմված է օդից: Հենց այս պատճառով էլ նրանք շատ դանդաղ են ընկնում` ընդհամենը 0,9կմ/ժ արագությամբ:
Ձմռանը, ձյունը տիեզերք է արտացոլում արևի ճառագայթների 90%, ինչի պատճառով էլ Երկիրը չի տաքանում:
Այն բաղկացած է օդից, իսկ լույսը, որն ընկնում է ձյան փաթիլների վրա, ցրվում է հնարավոր բոլոր ուղղություններով: Հենց սա էլ փաթիլին տալիս է սպիտակ գույն։

Ձմռան մի երեկո ընկերներով որոշեցինք դուրս գալ զբոսնելու։Հանդիպեցինք իրար և շարժվեցինք դեպի անտառ։Շատ մեծ ցանկություն ունեինք ձնագնդի խաղալու, սակայն ձյուն չկար շրջակայքում։Երբ մենք մոտեցանք  անտառի բացատին, ինչպես հեքիաթում սկսեց տեղալ մեծ փաթիլներով ձյուն։Լուսնի լույսի տակ սկսեցին փայլել ձյան փաթիլները։Նրանք շատ գեղեցիկ էին և իրարից տարբեր։Հաճելի էր տաք դեմքի վրա զգալ սառը փաթիլների հպումը։
Ասում են, որ առաջին ձյան ժամանակ ինչ երազանք պահես, կիրականա։Ես երազում եմ, որ աշխարհում լինի խաղաղություն և ոչ մի երեխա լաց չլինի;

Թողնել մեկնաբանություն