Posted in Uncategorized

Մաթեմատիկական խնդիրների ժողովածու

Վայր՝ առցանց հարթակ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 6-րդ, 7-րդ, 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Կազմել կրթահամալիրին նվիրված մաթեմատիկական խնդիրների ժողովածու

Խնդիրները՝

  • Միանալ կրթահամալիրյան տոնի միջոցառումներին,
  • Զարգացնել ստեղծագորածական մտքի և որոնողական կարողություններ,
  • Մեծացնել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամբ,
  • Մասնակցել մրցույթի և տպագրել նյութեր

Ընթացքը՝

  • Կրթահամլիրի ներկայի և պատմության մասին մաթեմատիկական խնդիրների կազմում, ժողովածուի կազմում, լուծում,
  • Խնդիրների հավաքագրումից հետո խնդրագրքի կազմում, ստեղծում,
  • Մրցույթի մասնակցություն։

Արդյունքներ

  • Աշխատանքների հրապարակում բլոգներում,
  • Լավագույն աշխատանքների տպագրություն <<Մաթեմատիկա>> ամսագրում։

Խնդրիներ՝

ՀԱՐՑ

Սեղանին կար 10 խնձոր։ Բացի 7-ից բոլորը կերան։ Քանի՞ խնձոր մնաց սեղանին։

ՊԱՏԱՍԽԱՆ՝

7, քանի որ այս ասվում է բացի 7-ից բոլորը կերան։ Այսիինքն 7 խնձոր չեն կերել, կերել են 3 խնձոր։

ՀԱՐՑ

Ճապոնական մի ռոբոտ ցանկացած ֆուտբոլային խաղից առաջ ճիշտ է աում հաշիվը։ Ո՞րն է այդ ռոբոտի գաղտնիքը։

ՊԱՏԱՍԽԱՆ՝

Ֆուտբոլային խաղից առաջ հաշիվը միշտ 00:00 է։

ՀԱՐՑ

Միլիոնատերը խոստացավ 1 միլիոն շնորհել երկու հեծանվորդներից նրան, ում հեծանիվը վերջնագծին կհասնի երկրոդը։ Անսովոր պայմանը մոլորեցրել էր մրցույթի մասնակիցներին։

Ինչպե՞ս անցկացնել մրցույթը, — զարմացավ նրանցից մեկը, — չէ՞ որ մեզնից յուրաքանչյուրն էլ ուզում է հաղթել, ուրեմն այնքան դանդաղ կշարժվի, որ մրցույթը երբեք չի ավարտվի։ Հանկարծ նրանցից մեկի դեմքը պայծառացավ․

Ես գիտեմ ինչպես վարվել։

Ի՞նչ էր մտածել նա։

ՊԱՏԱՍԽԱՆ՝

Երկրոդ մասնակիցը մտածել էր, որ եթե նրանք փոխվեն հեծանիվներով, ապա կստացվի ով հասնի առաջինը, նրա հակաորդը կհաղթի։

ՀԱՐՑ

Արքայադուստրը մտամոլոր քայլում էր այգում։ Նա պետք է ազատվեր չար կախարդի վերջին ծուղակից։ Կախարդը պայուսակում պահելու էր մեկական սպիտակ և սև քարեր։Արքայադուստրն առանց նայելու պայուսակից պետք է հաներ դրացից միայն մեկը։ Սև քարը հանելու դեպքում նա ստիպված կլիներ ամուսնանալ կախարդի հետ, իսկ սպիտակ քարը հանելու դեպքում կփրկեր իրեն։ Սակայն կախարդը շատ նենգ էր․ Նա պայուսակում պահել էր երկու սև քար։

Ինչպե՞ս պետք է վարվի արքայադուստրը ընտրության պահին՝ փրկվոլու համար։

ՊԱՏԱՍԽԱՆ

Նա պետք է վերցնի քարերց մեկը և ասի կախարդին։

-Եթե դու հանես մյուս քարը և այն լինի սև, ես քո հետ կամուսնանամ, բայց եթե նա լինի սպիտակ, դու ինձ կազատես։

Թողնել մեկնաբանություն