Posted in Uncategorized

Վաճառված ծիծաղ մաս 3

  • Բացատրիր բառերը բառարանի օգնությամբ. սողոսկել, սլանալ, նպաստել, սևեռուն, հեգնաբար, կկոցել, խարդախ, խոժոռել, չարախնդալ, վհատվել, պատկառելի, անախորժություն, համակրելի, նվաճել, ջանք, ստանձնել, ժլատ, չարաբաստիկ:

Սողոսկել-Սողալով ներս մտնել

սլանալ-Արագորեն գնալ՝ ընթանալ, սրընթաց վազել

նպաստել-Օգնել, օժանդակել, սատարել, որևէ կարգի օգնություն մատուցել: Իր լռությամբ նա նպաստում է չարագործների փախուստին:

սևեռուն-Սևեռված, բևեռված

հեգնաբար-Հեգնական կերպով, հեգնելով

կկոցել-Կոպերը կուչ ածել, աչքերը պռստել, աչքերը կիսախուփ անել

խարդախ-Նենգ, խաբեբա

խոժոռել-Հայացքը՝ դեմքը՝ աչքերը խոժոռ դարձնել, խոժոռ արտահայտություն տալ:

չարախնդալ-Ուրիշի դժբախտությունից ուրախանալ՝ խնդալ

վհատվել-Հուսահատվել, հույսը կորցնել, հուսալքվել

պատկառելի-Պատկառելու արժանի, պատկառանք ներշնչող

անախորժություն-Անախորժ արարք՝ դեպք ևն

համակրելի-Համակրանքի արժանի, համակրանք հարուցող

նվաճել-ռազմական ուժով տիրել՝ տիրապետել, բռնությամբ տիրել, զավթել

ջանք-Որևէ բանի համար անհրաժեշտ մտավոր, ֆիզիկական ու հոգեկան լարում, ճիգ:

ստանձնել-Հանձն առնել, որևէ պարտականություն՝ գործ՝ հանձնարարություն ևն իր վրա վերցնել:

ժլատ-Ագահաբար խնայող, ծախսերից ամեն կերպ խուսափող, քծծի, զոշաքաղ, ագահ

չարաբաստիկ-Վատաբախտ, դժբախտ, չար՝ վատ բախտի հանդիպած:

  • Նեղ նրբանցքներում, որտեղ մեծահասակները ստիպված են կամա թե ակամա հաշվել յուրաքանչյուր կոպեկը, երեխաները վաղ են սկսում  լուրջ վերաբերվել դրամին: — Մեծերի պահվածքը քե՞զ ինչին է ստիպում լուրջ վերաբերվել: Պատմիր այդ մասին:

Իմ մայրիկը միշտ ասում է, որ իրերտ մի կորցրու, փորձիր պահել այն, քանի որ մարդ կա դա էլ չունի։ Շատ անգամներ ասում է, որ պետք չէ ունենալ շատ լավ աշխատանք ու լինել վատ բնավորությամբ, ավելի կարևոր է հոգևոր արժեքները։

  • Այդպես չի լինում, որ մարդու բախտը միշտ բերի: — Բոլորս էլ գիտենք այդ մասին, իսկ ժողովրդական իմաստությունը ասացվածքներ ունի այս մտքի վերաբերյալ. գտիր դրանք և հավաքիր:

Բախտը կամազուրկ հոգիների արդարացումն է

Բախտի քմահաճույքները փորձաքար են արիասիրտ մարդու համար:

Բախտը դաժան է: Մի՛ ուրախացրեք նրան ձեր վշտով, ընդհակառակը՝ անտարբերությամբ պատեք նրան:

  • Նա նորից սկսեց հաճախ ծիծաղել իր նախկին մանկական ծիծաղով … — Ինչպե՞ս էր փոխում ծիծաղը Թիմի կյանքը: Ընդունու՞մ ես ծիծաղի զորությունը. ինչու՞մ է այն կայանում:

Թիմը իր ծիծաղի շնորհիվ ուրախություն էր պատճառում բոլորին։ Նա բոլորի ուրախությունն էր։ Թիվը իր կյանքն էլ է փոխում իր մեկ ժպիտով, քանի որ նրան էլ մայրը չէր ծեծում, ուսուցիչները իր վրա շատ չէին բարկանում։ Ծիծաղը ունի շատ մեծ զորություն։ Ծիծաղի շնորհիվ մարդկիկ երջանկություն են պատճառում բոլորին։

Թողնել մեկնաբանություն