Posted in Uncategorized

Մարմինների փոխազդեցությունը

ի փոխազդեցությունը:Մարմնի զանգված:

Լաբորատորիայում կատարվող փորձեր և  քննարկվող հարցեր.

1.Շրջապատից մեկուսացված մարմինը կփոխի՞ իր արագությունը,թե ոչ:

Մարմինը կպահի իր դադարի վիճակը կամ ուղղագիծ շարժումը։

2.Բերել մարմինների փոխազդեցության օրինակներ

Օրինակ,երբ քամին փչում է,ջրի վրա գտնվող նավը կշարժվի,չի պահպանի իր դադարի վիճակը։Գնդակը փոխում է իր շարժման ուղղությունը,երբ ֆուտբոլիստը հարվածում է գնդակին։

3.Մարմնի որ հատկությունն է կոչվում իներտություն

Այլ մարմինների ազդեցության բացակայությամբ մարմնի դադարի կամ ուղղագիծ շարժման վիճակը պահպանելու երևույթըկոչվում է իներցիա կամ իներտություն։

4.Որ մեծությունն են անվանում մարմնի զանգված

Մարմնի իներտության քանակական չափն անվանում են զանգված:

5.Ինչպե՞ս կարելի է չափել մարմնի զանգվածը

Կարող ենք կատարել մի այսպիսի փորձ

Սայլակին ամրացնենք առաձգական թիթեղ, որը ճկված է և կապված է թելով, ճկված թիթեղը հպենք նույն սայլակից: Այրենք թելը՝ երկու սայլակներն էլ սկսում են շարժվել հակադիր ուղղություններով, տեղափոխվելով նույն հեռավորության վրա: 

0-23.png

Փոխենք փորձի պայմանները՝ ճկված թիթեղին հպենք այլ սայլակ: 

0-24.png

Թելն այրելուց հետո թիթեղն ուղղվում է: Այս դեպքում, երբ սայլակները տարբեր են, տարբեր են նաև դրանց ձեռք բերած արագությունները: 

6.Ի՞նչ միավորներով է արտահայտվում զանգվածը

Զանգվածը արտահայտվում է տոննայով,կիլոգրամով,գրամով,միլիգրամով։

7.Ի՞նչն է զանգվածի չափանմուշը միավորների ՄՀ-ում

ա.ծանոթացում զանգվածի չափման գործիքների հետ

բ.ծանոթացում կշռման կանոններին

գ. տարբեր մարմինների զանգվածների որոշումը լծակավոր կշեռքի և կշռաքարերի միջոցով

Սովորել Է.Ղազարյանի դասագրքից էջ 43-ից էջ 48

Թողնել մեկնաբանություն