Հայաստանը խաղողի բնօրաններից մեկն է: Գինեգործության պատմությունը Հայաստանում գրեթե նույնքան հին է որքան խաղողաբուծությունը: Համաձայն հին հույն պատմաբանների վկայությունների դեռևս երկու հազար տարի առաջ Հայաստանից արտահանվում էին բարձրորակ գինիներ: Հայաստանում գինեգործական հիմնական շրջաններն են. Արարտի, Արմավիրի, Արգածոտնի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերը: Արարատյան հարթավայրը հանդիսանում է գինեգործության խոշորագույն շրջանը, այստեղ է աճեցվում երկրի խաղողի 60 տոկոսը: Այս տարածաշրջանում աճեցվող խաղողը պարունակում է արոմատիկ բաղադրիչներ և շաքար, ինչը նպաստում է խաղողի արտասովոր համին: Արարատյան դաշտավայրում գոյություն ունեն մոտ 30 հողային տեսակներ: Արդյունքում տարբեր հողատարածքների վրա աճեցվող խաղողի նույն տեսականին ունի տարբեր համային երանգներ: Գինեգործությունը Հայաստանում բարձրունքների վրա էր 1980-ականների սկզբերին, երբ խաղողի այգիները զբաղեցնում էին 36,500 հեկտար հողատարածք: Սովետական իշխանության փլուզումից հետո գինու արտադրությունը կտրուկ կրճատվեց: 1990-2002 թթ. խաղողի այգիների տարածքները կրճատվեցին 16,200 հեկտարով: Առաջընթաց նկատվեց 2003 թվականից, երբ խաղողի այգիները աճեցին 1,900 հեկտարով` զբաղեցնելով 12,000 հեկտար ընդհանուր տարածք: Հայկական գինու 70 % արտահանվում է ԱՊՀ երկրներ, իսկ մնացած մասը` ԱՄՆ և ԵՄ երկրներ:

