Սիրուն մանկի՛կ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ.
Ճշմարիտն ես փորձով գիտեմ ու խոսքերս մի՛ մոռնար:
Կյանքն է ամպի փախչող ստվեր, վայրկյանն է միշտ իրական.
Բախտի կռանը կամքն է թեև, բայց դիպվածն է տիրական:
Զգացմունքն է գերիշխանը, խելքը՝ նրա լոկ ծառան.
Բայց դու՛ խելքդ վրադ պահի՛ր, ինչպես պողպատ կուռ վահան:
Մի՛ հավատար ստվերներին, հենվի՛ր միայն քեզ վրա,
Ատելու չափ սի՛րիր մարդկանց, բայց լավություն միշտ արա:
Եվ լայն օրում թե՝ ընկերներ, թե բարեկամ ճանաչի՛ր.
Իսկ նեղ օրում ընկերների ո՛չ որոնիր, ո՛չ կանչիր:
Խաղերով լի այս աշխարհում խաղդ եթե տանուլ տաս,
Զվարթ եղի՛ր, ու այդպիսով բախտի վրա կըխնդաս:
Անվախ ու վեհ ղեկդ վարե անծանոթին դեմ-դեմի.
Անզղջալի առաջ գնա՛, ինչ որ լինի՛, թո՛ղ լինի:
Լսի՛ր, տղա՛ս, ինձ կթաղես անհայտ մի տեղ, աննշան,
Որ չիմանան, մարդիկ չգան՝ շիրմիս քարը գողանան:
Առաջադրանքներ.
- Առանձնացրու այն խորհուրդը, որը քո համոզմամբ էլ ճշմարիտ է ու օգտակար. հիմնավորիր․
- Մի՛ հավատար ստվերներին, հենվի՛ր միայն քեզ վրա,
- Ատելու չափ սի՛րիր մարդկանց, բայց լավություն միշտ արա:
- Այստեղ հեղինակը ուզում էր ասել, որ պետք չէ հավատալ մյուսների խորհուրդներին։ Սկսզբում պետք է հավատել մեզ, թե ինչպես կվարվեինք մենք, և եթե մտածում ենք որ այդ հարցերում մեզ կարող են օգնել, նոր հարցրեք խորհուրդներ։
- բանաստեղծությունը սովորիր անգիր
- այս բանաստեղծության մտքերից մեկը դարձրու ստեղծագործելու թեմա և շարադրիր մտքերդ
- Սիրուն մանկի՛կ, ես գնում եմ, դու գալիս ես այս աշխարհ.
- Ճշմարիտն ես փորձով գիտեմ ու խոսքերս մի՛ մոռնար:
Իմ կարծիքով այս քառատողը շատ գեղեցիկ է հնչում և արտահայտվում։ Այստեղ հեղինկաը ուզում է ասել,որ եթե առանձնանում էք ինչ-որ մեկից նա կմնա ձեր սրըում, ձեր հոգում և ձեր հիշողության մեջ։ Դուք միշտ կհիշեք այդ մարդուն չնայած նրա վատ արարքների և անհոգատարության մասին։