7 -րդ դասարանի առաջադրանքների փաթեթ
Դասագրքի հղումն է
Նոյեմբերի 15-22
Ներկայացնում են սովորողները
- բազմացումը
- բազմաբջիջ ջրիմուռի բազմացումը , ջրիմուռների բազմազանությունը
- Ջրիմուռների մասին տեսահոլովակներ։
- 1. 2.
- Լրացուցիչ առաջադրանք սովորել դասագրքից էջ 42-45
- ՍՈՎՈՐԵԼ ԵՄ
- Գտնել հետաքրքիր տեղեկություններ ջրիմւռների վերաբերյալ, որտեղ և ինչպես են օգտագործվում ջրիմուռները, պատրաստել ուսումնական նյութ։
Ջրիմուռները հնագույն օրգանիզմներ են և պատմական զարգացման ընթացքում հասել են հսկայական բազմազանության: Եկեք դիտարկենք միաբջիջ կանաչ, բազմաբջիջ կանաչ, գորշ և կարմիր ջրիմուռները: Միաբջիջ կանաչ ջրիմուռների վառ ներկայացուցիչներ են քլամիդոմոնադը և քլորելան:
Քլամիդոմոնադ

Քլամիդոմոնադը տանձաձև միաբջիջ կանաչ ջրիմուռ է: Այն հիմնականում տարածված է քաղցրահամ, ոչ խորը ջրամբարներում, ջրափոսերում, խոնավ հողում և ծանծաղ ու խոնավ վայրերում: Քլամիդոմոնադի բջիջը տեսանելի է միայն մանրադիտակով: Բջջի առջևի, ավելի նեղ ծայրի վրա նա ունի երկու մտրակ, որոնց միջոցով շարժվում է: Ծածկված է թաղանթով, որի տակ գտնվում են ցիտոպլազմը, կորիզը, քլորոֆիլ պարունակող քրոմատոֆորը, վակուոլները և լուսազգայուն աչիկը, որի միջոցով բջիջը կլանում է լույսը և մտրակների օգնությամբ շարժվում դեպի այն: Քլամիդոմոնադը կարող է սնվել ոչ միայն ֆոտոսինթեզի արդյունքում ստացված, այլ նաև պատրաստի օրգանական նյութերով՝ կլանելով դրանք բջջի ամբողջ մակերեսով: Դրա շնորհիվ այս ջրիմուռը օգտագործում են ջուրը օրգանական թափոններից մաքրելու համար: Քլամիդոմոնադը բազմանում է ինչպես անսեռ` զոոսպորներով, այնպես էլ սեռական եղանակով:
Քլորելա

Քլորելան կամ կանաչուկը նույնպես միաբջիջ կանաչ ջրիմուռ է. այն լայնորեն տարածված է քաղցրահամ ջրերում և խոնավ հողերում: Դա փոքրիկ գնդաձև միաբջիջ ջրիմուռ է, որը չունի մտրակներ: Արտաքինից պատված է թաղանթով, որի տակ գտնվում են կորիզը, ցիտոպլազմը և խոշոր քրոմատոֆորը, որը բջջին տալիս է կանաչ գույն: Քլորելան բջջի ներսում կուտակում է պաշարանյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, որի պատճառով այն բազմացնում և օգտագործում են որպես մատչելի կերամիջոց: Քլորելան արտազատում է մեծ քանակությամբ թթվածին, ուստի այն օգտագործում են տիեզերանավերում ու սուզանավերում օդի բնական բաղադրության պահպանման համար: Քլորելան բազմանում է միայն անսեռ եղանակով՝ սպորների առաջացմամբ:
Պլևրոկոկ

Պլևրոկոկը կանաչ միաբջիջ, սակայն գաղութային ջրիմուռ է: Այն ծառերի կեղևի, պատերի, քարերի, խոնավ հողի վրա առաջացնում է գաղութ, որն ունի կանաչ փառի տեսք: Նրա բջիջներին բնորոշ է արտաքին հաստ, պաշտպանիչ թաղանթը, որի տակ գտնվում է ցիտոպլազման, կորիզը և մեկ քրոմատոֆոր: Բազմանում է բջջի կիսման եղանակով: Երբեմն դուստր բջիջները մնում են կապված միմյանց հետ՝ առաջացնելով թելանման գոյացություններ: Պլևրոկոկը հանդիսանում է անցումային ձև միաբջիջ և բազմաբջիջ ջրիմուռների միջև: Հաճախ մասնակցում է քարաքոսերի գոյացմանը:
Սպիրոգիրա

Սպիրոգիրան շատ տարածված բազմաբջիջ կանաչ ջրիմուռ է: Ունի թելանման կառուցվածք` բաղկացած մեկ շերտով դասավորված երկարավուն բջիջներից: Դրանք արտաքինից պատված են լորձով: Ցիտոպլազմայում գտնվում է պարուրաձև քրոմատոֆորը, իսկ բջջի կենտրոնում տեղակայված է մեծ կորիզը: Սպիրոգիրան ունի վակուոլ, որը զբաղեցնում է բջջի ծավալի մեծ մասը: Սպիրոգիրան բազմանում է վեգետատիվ և սեռական եղանակներով: Վեգետատիվ բազմացման ընթացքում սպիրոգիրայի թելիկը մասնատվում է առանձին հատվածների, որոնցից յուրաքանչյուրը սկիզբ է տալիս նոր օրգանիզմի:Սեռական բազմացման ժամանակ թելիկները մոտենում են իրար և նրանց բջիջների միջև առաջանում են կամրջակներ: Այդ կամրջակներով բջիջների պարունակությունը փոխանակվում է և միախառնվում, իսկ կորիզները՝ միաձուլվում: Արդյունքում առաջանում է զիգոտ, որը պատվում է թաղանթով և հանգստի շրջանից հետո սկիզբ է տալիս նոր սպիրոգիրայի: Սեռական բազմացման այսպիսի եղանակը կոչվում է կոնյուգացիա (միաձուլում):
Ուլոտրիքս

Ուլոտրիքսի թալոմը թելաձև է, չճյուղավորված, կազմված է ﬕ շարք ﬕանման կանաչ բջիջներից: Հիմքում ունի անգույն բջիջ` ռիզոիդ, որով կպչում է ստորջրյա քարերին և այլ առարկաներին:

Գորշ ջրիմուռներ

Գորշ ջրիմուռներից են լամինարիան, մակրոցիստիսը, ագարումը և այլն: Դրանց չափերը հասնում են մանրադիտակայինից մինչև մի քանի տասնյակ մետրի: Գորշ ջրիմուռները աճում են ծովի համեմատաբար խոր շերտերում՝ մոտ 100 մ խորության վրա: Նրանց քրոմատոֆորում պարունակվում են կանաչ` քլորոֆիլ, նարնջագույն` կարոտին և կարմրաշագանակագույն` ֆուկոքսանտին պիգմենտներ, որոնցով էլ պայմանավորված է այս ջրիմուռների գույնը: Գորշ ջրիմուռների մարմինը հաճախ մասնատված է կեղծ մասերի, որոնք արտաքինից նման են բարձրակարգ բույսերի վեգետատիվ օրգաններին: Կարմիր ջրիմուռներ

Կարմիր ջրիմուռներին են պատկանում պորֆիրան, խոնդրուսը, էուտորան և այլն: Նրանք հիմնականում տարածված են մերձարևադարձային ծովերում, ապրում են մեծ խորություններում և կլանում են 100−200 մ և ավելի խորը թափանցող արևի կապտականաչ, կանաչ և դեղին ճառագայթները: Կարմիր ջրիմուռների գույնը պայմանավորված է նրանով, որ քրոմատոֆորներում, բացի կանաչ քլորոֆիլից, պարունակվում են նաև այլ պիգմենտներ:Օրինակկարմիր ֆիկոէրիտրինը և կապույտ ֆիկոցիանինը:Կարմիր ջրիմուռները նույնպես կարող են ունենալ ռիզոիդներ և տերևանման թիթեղ:

Ջրիմուռները մեծ նշանակություն ունեն բնության մեջ: Դրանք ֆոտոսինթեզի շնորհիվ ջուրը մաքրում են ածխաթթու գազից և հարստացնում են թթվածնով, ինչպես նաև սնունդ են ծառայում ջրում ապրող կենդանիների համար: Մարդը նույնպես օգտագործում է ջրիմուռները տարբեր ոլորտներում: Դրանցից ստանում են յոդ, ագար-ագար, ցելյուլոզ և այլն: Ջրիմուռները օգտագործվում են որպես անասնակեր և պարարտանյութ, իսկ որոշ տեսակներ որպես սնունդ են ծառայում մարդկանց համար: Դրանք հարուստ են յոդով, ածխաջրերով և վիտամիններով:
- տրված հղումների նյութերը թարգմանել և պատրաստել ուսումնական նյութ։
- ՀՂՈՒՄ