Ֆիզիկական և քիմիական երևույթներՔննարկվող հարցեր
1․Ինչ է երևույթը․
Մեզ շրջապատող աշխարհում կատարվող յուրաքանչյուր փոփոխություն անվանվում է երևույթ։
2․Որ երևույթն է կոչվում ֆիզիկական,բերել հինգական օրինակներ․
Այն երևույթները,որոնց ժամանակ փոխվում է առարկայի ձևը,չափը,ագրեգատային վիճակը կամ խտությունը,և որոնց ընթացքում նոր նյութ չի առաջանում կոչվում են ֆիզիկական երևույթներ։
Կայծակը,սառույցի հալումը,գոլորշու վերածվելը ջրի,ջրի վերածվելը սառույցի,ջրի եռալը։
3․Որ երևույթն է կոչվում քիմիական,բերել հինգական օրինակներ․
Այն երևույթների,որի ընթացքում փոխվում է նյութի բաղադրությունը,կառուցվածքը,այսինքն նոր նյութ է առաջանում կոչվում են քիմիական երևույթներ կամ քիմիական ռեակցիաներ։
Հացի բորբոսնելը,կաթի թթվելը,խնձորի վրա բորբոսասունկ լինելը,ձվի նեխելը,փայտի այրվելը։
Որոնքն են քիմիական ռեակցիաների հատկանիշները:
Քիմիական ռեակցիաների հատկանիշներից են հոտի և համի փոփոխությունը,գույնի փոփոխությունը,գազի և էներգիայի անջատվելը։
Ցանակացած փոփոխություն բնության մեջ կոչվում է երևույթ: Երևույթները լինում ենֆիզիկական և քիմիական:
Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը: