Posted in Uncategorized

Վահագնի ծնունդ

23.10.2020

Շաբաթ-կիրակի — կարդալ «Վահագնի ծնունդը»: Ստուգաբանել Վահագն անունը: Համացանցից նայել տեսանյութեր, թե ինչ է իրենից ներկայացնում Վահագնի ծնունդը. պատմել: Հետո կարդալ Ե.Չարենցի «Վահագն»բանաստեղծությունը: Ի՞նչ մտորումներ ունի քնարական հերոսը՝ կապված Վահագնի հետ:

Պարտադիր — տեսանյութով ներկայացնել կամ «Վահագնի ծնունդը» անգիր, կամ Ե.Չարենցի «Վահագն»բանաստեղծությունը անգիր, կամ Վահագնի մասին համացանցից գտնել հետաքրքիր պատմություն-առասպել ու պատմել այնպես, որ մենք սիրով լսենք:

Ստուգաբանել Վահագն անունը:

Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։ Նա ծնվում է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը, բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելնում է պատանի Վահագնը։

Վահագն աստծո անվան հետ են կապել Ծիր Կաթին համաստեղությունը կամ, ինչպես հին հայերն են անվանել, Հարդագողի ճանապարհը: Ըստ ավանդության՝ Վահագնը ասորեստանցիների նախնի Բարշամից (Բել) հարդ է գողացել, որի մի մասը թափվել է երկնակամարում և հետք թողել, որն էլ կոչվել է Հարդագողի ճանապարհ:

Համացանցից նայել տեսանյութեր, թե ինչ է իրենից ներկայացնում Վահագնի ծնունդը. պատմել:

Վահագնը եղել է հայոց ամենասիրված և ընդհանրական Աստվածը, ում երբեք չեն մոռացել կամ մոռացրել։ Վահագնի գլխավոր տաճարը եղել է Տարոն գավառի Աշտիշատ քաղաքավանին մերձակա Քարքե լեռան լանջին: Վահագն Աստծո հարսնացուն Աստղիկ Աստվածուհին է։ Հայոց տոմարում Վահագնի անունով է նշված 3-րդ ամսվա 27-րդ օրը: Որոշ աղբյուրներում և առասպելազրույցներում Վահագնը վկայվում է նաև որպես Արեգակի աստված: 

Պարտադիր — տեսանյութով ներկայացնել կամ «Վահագնի ծնունդը» անգիր, կամ Ե.Չարենցի «Վահագն»բանաստեղծությունը անգիր, կամ Վահագնի մասին համացանցից գտնել հետաքրքիր պատմություն-առասպել ու պատմել այնպես, որ մենք սիրով լսենք:

Ըստ ավանդության՝ Վահագնը ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում էին երկունքի ցավերով։ Անանիան Շիրակացին գրել է, թե Վահագնը կռվել է նաև երկնքում Ասորոց Բարշամի հետ։ Վահագնի հարսնացուն համարվել է Աստղիկը, որի սրահը կոչվել է «սենյակ Վահագնի»։ Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը։ Հայկական մատենագրության մեջ Վահագնը հանդես է գալիս որպես քաջություն պարգևող․ այդպես է Վահագնին ներկայացնում Ագաթանգեղոսը։ Ըստ նրանց այս առասպելն ըստ երևույթին ստեղծվել է Արևելքում, գոյություն ունեցել՝ Չինաստանում, Հնդկաստանում, Իրանում, Վրաստանում և ապա անցել Հունաստան։

Վահագն - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Վահագն աստծո մասին

Թողնել մեկնաբանություն