Posted in Uncategorized

Գրականություն

Հաջորդ հանդիպմանը — կարդալ ՙՙՀայկ և Բելՙՙ առասպելը:

Ստուգաբանել Հայկ և Բել անունները:

Հայկ Հայկ թագավոր[1], Հայկ դյուցազուն, Հապետոսթյան Հայկ), լեգենդար հերոս, հայոց անվանադիր նախնին։ Մովսես Խորենացին իր «Հայոց պատմություն» աշխատությունում գրի առնված ավանդազրույցում նրան անվանում է նախահայր։ Համաձայն Աստվածաշնչի՝ Հայկը Հաբեթի սերունդներից էր և այդ պատճառով երբեմն անվանվում է Հաբեթոսթյան Հայկ։

Բել- (Բելոս, Բահաղ), բաբելոնյան գերագույն աստված, Բաբելոն քաղաքի հովանին։ Սեմական ցեղերը նախապես Բել են անվանել ամեն մի կուռքի, յուրաքանչյուր ցեղ ունեցել է իր Բելին։ Բնակություն հաստատելով Միջագետքում և ընդունելով շումերական հնագույն դիցարանը՝ սեմական ցեղերն ու ժողովուրդները Շումերի գլխավոր աստված Էնլիլին անվանել են Բել։ Բելը նույնացվել է նաև Մարդուկ աստծուն, և նրա հիշատակը տոնվել Նոր տարվա սկզբին, Բաբելոն քաղաքի գլխավոր տաճարում։

Պարզել, թե ինչ է խորհրդանշում Հայկի ու Բելի կռիվը:

Հայկի և Բելի մասին առասպելը, պատմականանալով, կապվել է հայկական ցեղերի կամ նախահայրերի և նրանց հարավային հարևանների (ասորեստանցիներ կամ բաբելացիներ) հետ և վերածվել է դյուցազնավեպի։ Աղեղնավոր Հայկը հայ ցեղի նախնին է, իսկ բռնակալը Բելը՝ սեմական ժողովուրդների արեգակնային աստվածը կամ Ասորեստանի թագավորը։

Բացատրել ՙՙՀայկի սերունդՙՙ արտահայտության իմաստը (ինչ հատկություններով օժտված պիտի լինի):

Հայկի սերունդ ասելով կարելի է հասկանալ՝ Հայկ Նահապետի հետնորդները։ Նույնիսկ մենք ունենք տոհմ՝ Հայկյաններ անունով։ Հայկի պես պետք է լինենք, քանի որ մի արյունն ունեինք։ Հայկը եղել է՝ ուժեղ, հպարտ, հզոր, ազատություն սիրող, գլխավոր։

Որքանով դու քեզ, քո ընտանիքը կհամարես հայկյան սերունդ: Նախագծին մասնակից դարձրու ընտանիքիդ անդամներին, թող իրենք էլ խոսեն:

Իմ ընտանիքը և ես մի որոշ չափով համընկնում ենք Հայկյան սերնդի հետ։ Մենք բոլորս սիրում ենք ազատություն։ Սիրում ենք լինել գերիշխող։ Սիրում ենք լինել խաղերում առաջնորդը և ճիշտ կարողանալ կառավարել ամեն ինչ։

Թողնել մեկնաբանություն