Այսօր ես փորձեր կատարեցի նյութերի հետ։ Եթե ուզում ենք տաքացնել ինչ-որ նյութ ապա պետք է անել հետևյալ քայլերը։
Սկզբում մեզ պետք կգա ամրակալը։ Նրա թաթերի միջոցով մենք կարող ենք ամրացնել մեզ անհրաժեշտ բոլոր պարագաները։
Հաջորդ քայլի համար մեզ պետք կգա փորձանոթ և սպիրտայրոց։ Այդ երկու իրերի միջոցով մենք կարող ենք տաքացնել նյութերը։
Թաթերի միջոցով ամրացնել փորձանոթը, բայց ոչ շատ պինդ, քանի որ փորձանոթը կարող է պայթել։
Փորձանոթի մեջ պետք է լցնենք 2-3 մ․։
Սպիրտայրոցից մենք պետք է հանենք թասակը, և վառենք կրակ լուցկիով։
Հետո պետք է տաքացնենք փորձանոթը բոլոր կողմերից, քանի որ այն կարող է հրդեհի պատճառ լինել։
Այդ քայլից հետո պետք է փորձանոթը միացնել ամրակալին, կամ պահել ձեռքերով։
Երբ վերջացրեցինք մեր բոլոր գործողությունները պետք է հանգցնել լուցկին բայց չի կարելի հանգցնել թաց շորով և այդպիսի բաներով, ուղակի պետք է փակել թասակով և այն ոչ մի վնաս չի տա։
Այս բոլոր պայմաններում ամենա կարևորը խալաթն է, անի որ առանց դրա չի թույլատրվում աշխատել նյութերով։