Posted in Uncategorized

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

Պատմությունը: Մեծ ՀայքԻ Արցախի (Փոքր Սյունիք) նահանգի սահմաններ ձգվել են անմուտքից՝ Սևանա լճի արևելյան ափով, հարավ-արևմուտքից՝ Աղավնո (Հակափ) գետով, հաշվից՝ Արաքս գետի ստորին հոսանքի հովտով՝ կիսով չափ ընդգրկելով Մուխանքի (Մուղան) դաշտը։ Հյուսիսից և հյուսիս- արևելքից սահմանակից էր Ուտիքին։ Արցախ-Ուտիքը ֆիզիկաաշխարհագրական իմաստով զբաղեցնում էր ներկայիս ԼՂՀ Հադութի, Մարտակերտի, Մարտունիի, Ասկերանի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի (Լաչին) և ազատագրած Քելբաջարի, ինչպես նաև Գետաբեկի, Թոուզի, Շամխորի, Դաշքեսանի (Քարահատ), Խանլափ, Ջաբրայիլի, Ֆիզուլիի շրջաններ։

 Տարբեր սկզբնաղբյուրներում երկրամասը կոչվել է տարբեր անուններով. Արդախունի, Ուտեխե-Ուոտեխինի (Վանի սեպագրերում), Օրխիստենե, Սոդակենե (հույն հեդինակնեփ երկերում), Արցախ, Ծավդեք, Փոքր Սյունիք, Խաչեն (հայկական աղբյուրներում), Ղարաբաղ պարսկերեն՝ «Բաղ ե-սիախ» (Սև այգի) անվանման թուրքերեն թարգմանությունը: Ղարաբաղն ավելի լայն առումով համապատասխանել է Հայաստանի Արցախ նահանգին և Ուտիք նահանգի մի մասին։

 Արցախ-Ղարաբաղի հնագույն պատմության մասին առաջին վկայությունները վերաբերում են քարի դարի վաղագույն՝ աշելյան և հաջորդ փուլերին (800-100.000 տարի առաջ)։ Դրանք քարե ու ոսկրե գործիքներ են՝ գտնված Որվան-Մզոխի, Ծծախաչի, Խորաձորի քարանձավներում։ Բրոնզի և երկաթի դարաշրջաններին պատկանող բնակատեղիների և դամբարանների պեղումները (Ստեփանակերտ, Խոջալու, Կրկժան, Ամարաս, Մադաղիս, Խաչենագետի, Իշխանագետի հովիտներ) վկայում են, որ այդ տարածքը մտել է մ.թ.ա. IV-III հազարամյակներում ձևավորված Կուր-Արաքսյան մշակութային համակարգի մեջ։ Իսկ հետո ընդգրկվել է հայկական լեռնաշխարհի արևելյան տարածքներում ստեղծված ցեղային միությունների մշակութաքաղաքական ոլորտում։

 Արցախը եղել է էթնիկորեն ձևավորվող հայ ժողովրդի սփռման հյուսիսարևելյան սահմանը (Ստրաբոն, Պլինիոս Ավագ, Պտղոմեոս)։

 Արցախը (Ուրտեխե-Ուրտեխինի) մ.թ.ա. I հազարամյակի սկզբից մտել է Արարատյան թագավորության (Բիայնիլի, Ուրարտու) սահմանների մեջ։ Սարդուրի Բ թագավորի (մ.թ.ա. 755-730) Ծովակ գյուղի մոտ պահպանված սեպագիր արձանագրությունը վկայում է, որ նրա զորքերը հասել են Ուրտեխինի երկիրը։ Մ.թ.ա. VI-II դդ. Արցախը մտել է Երվանդունիների, ապա՝ Արտաշեսյանների (մ.թ.ա. II — մ.թ. I դ), Արշակունիների (I-V դդ.) հայոց թագավորությունների կազմում։ Ըստ Ստրաբոնի՝ ունեցել է հարուստ տնտեսություն, պատերազմների ժամանակ՝ մեծաթիվ այրուձի։ Հայոց Տիգրան Բ Մեծ արքան (մ.թ.ա. 95-56), կարևորելով Արցախի դերը, այդտեղ է կառուցել իր անունը կրող 4 քաղաքներից մեկը՝ Արցախի Տիգրանակերտը (ավերակները գտնվում են ներկայիս Ակնա(Աղդամ) քաղաքի շրջակայքում)։

 IV դ. սկզբին Արցախում տարածվել է քրիստոնեությունը։ Գրիգոր Լուսավորչին քահանայապետ օծելու նպատակով Կեսարիա ուղեկցած Հայոց 16 գլխավոր նախարարների ու կուսակալների մեջ էր նաև Արցախի տերը՝ «իշխանն Ծաւդէից աշխարհին» (իշխանանիստ Ծաւդ-Ծոդ Սոդք ավանի անունից)։ Այդ շրջանում Արցախը հայտնի էր նաև Ծավդեից իշխանություն անունով։ Գրիգոր Լուսավորիչն Ամարաս ավանում (այժմ՝ ԼՂՀ Մարտունիի շրջանում) հիմնադրել է առաջին եկեղեցին, որի կառուցումն ավարտել է նրա թոռ Գրիգորիսը՝ Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոսը։ V դ. Արցախը հիշատակվում է նաև Փոքր Սյունիք անունով։ Արշակունիների թագավորության անկումից (428) հետո պարսից արքունիքը Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներից ու բուն Աղվանքից կազմել է մեկ մարզպանություն, որի մարզպանը նստում էր Սոդքում։ Արցախը եռանդուն մասնակցել է Վարդանանց 451-ի պատերազմին։

Թողնել մեկնաբանություն