Երկրորդ փուլ
Ընտրել անուններից մեկը և ներկայացնել նրա կյանքը, գործունեությունը, արած աշխատանքը, թողած ժառանգությունը
Ներսես Հարությունի Աբելյան
Ծնվել է Շամախիում։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի հայկական դպրոցում, միջնակարգը՝ Բաքվի ռեալականում, բարձրագույն մասնագիտականը՝ Մոսկվայի տեխնիկական դպրոցում։ 1875 թվականին «Մոսկովյան» ծածկանունով թղթակցել է <<Մշակ>> թերթին։ 1881 թվականին Մոսկվայում մի խումբ հայ ուսանողների հետ հիմնել է Հայրենասերների միությունը։ 1887-1888 թվականներին Կովկասի տնտեսական կյանքին նվիրված ուսումնասիրություններով աշխատակցել է <<Արձագանք>>,<<Զակավկազսկոյե օբոզրենիե>>«Закавказское обозрение» թերթերին։
Ըստ Աբելյանի տնտեսագիտական համոզմունքների, որոնք ձևավորվել են Պրուդոնի և ռուս նարոդնիկների գաղափարների ազդեցությամբ, արհեստավորների, գյուղացիների և «մտավոր մշակների» միջև պարզ ապրանքափոխանակություն հաստատելով, հնարավոր է խափանել կապիտալիզմի զարգացումը և հիմնել մանր բուրժուական սոցիալիզմ։ Խորհրդային իշխանության տարիներին Աբելյանն ապրել և աշխատել է Թբիլիսիում, որտեղ և մահացել է։