Posted in Uncategorized

Թարգմանչաց տոն — գրաբարյան օրեր

Առաջին փուլ

Տեղեկատվական աղբյուրներից գտնել և ներկայացնել

  • ինչ տոն է Թարգմանչաց տոնը
  • թարգմանական գործի կարևորությունն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում
  • հայ առաջին թարգմանիչները և նրանց թարգմանությունները
  • 1)Թարգմանչաց տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Տոնակատարությունը պաշտոնապես բացվում է Օշականում՝ Հայոց այբուբենին նվիրված հուշարձանի մոտ: Երևանում, Գառնիում և այլ վայրերում կազմակերպվում են շքեղ տոնախմբություններ: Տոնի առթիվ լավագույն թարգմանիչներին (հայ և օտարազգի) շնորհվում է Հայաստանի գրողների միության Եղիշե Չարենցի անվան մրցանակ:
  • 387թ. Հայաստանը, բաժանված լինելով երկու մասի, այս անգամ ևս կանգնեց մեծ խնդրի առաջ. մի կողմից` կրոնական, իսկ մյուս կողմից` քաղաքական: Դեռ 301 թվականին, երբ քրիստոնեությունն ընդունվեց որպես պետական կրոն, հայ ժողովուրդը գրում ու կարդում էր հունարեն և ասորորեն լեզուներով: Արդյունքում շատերն էին դժվարանում հասկանալ Սուրբ գիրքը և Աստծո պատգամները, ինչը խոցելի էր դարձնում հավատքը:
  • 301 թվականին առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգը սկսել էր կատարել առաջին քայլերն Աստծուն լսելու, ճանաչելու և հասկանալու համար: Սակայն մինչև 5-րդ դար հայկական եկեղեցիներում Աստծո խոսքը հնչում էր տարբեր լեզուներով` հունարեն և ասորերեն, ուստի անհրաժեշտ էին անհատներ, ովքեր կկարողանային մեկնել, թարգմանել Աստծո խոսքը:
  • ին հայկական թարգմանությունների շնորհիվ պահպանվել են համաշխարհային մշակույթի և գիտության բազմաթիվ հուշարձաններ (բնագրերը կորել են)։ Հայ եկեղեցին սահմանել է «Սրբոց թարգմանչաց» տոնը, որը նշվում է Բուն Բարեկենդանին նախորդող կիրակիից առաջ՝ շաբաթ օրը, տոնվում է սուրբ Սահակ Ա Պարթևի հիշատակը, իսկ հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին նշվում է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Ա Պարթևի տոնը՝ Օշականում («Սրբոց թարգմանչացն մերոյ Սահակայ և Մեսրովբայ»). հոկտեմբերին՝ Մեսրոպ Մաշտոցի և իր աշակերտ-թարգմանիչների տոնը («Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոյ՝ Մեսրովբայ, Եղիշեի, Մովսիսի Քերթողին, Դաութի Անհաղթ փիլիսոփային, Գրիգորի Նարեկացուն ևՆերսէսի Կլայեցույն»)։ Թարգմանչաց շարժմանը, սուրբ թարգմանիչներին է ձոնված Վարդան Արևելցու «Որք զարդարեցին» շարականը՝ իր կանոնով։ Հայոց մեջ տարածված են Սուրբ Թարգմանչաց անունով վանքեր, եկեղեցիներ, կրթական կենտրոններ (ճեմարաններ, վարժարաններ և այլն)։
  • Սահակ-Մեսրոպյան շրջանում և հետագայում հունարենից և ասորերենից հայերեն են թարգմանվել Բարսեղ Կեսարացու, Հովհան Ոսկեբերանի, Եփրեմ Ասորու, Աթանաս Ալեքսանդրացու, Գրիգոր Նազիանզացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր Նյուսացու և մյուսների մեկնողական, աստվածաբանական, դավանական երկերը, ինչպես նաև՝ Արիստիդես Աթենացու, Հիպպոլիտի, Մեթեդիոս Ոլիմպիացու, Եպիփան Կիպրացու և այլոց ջատագովական բնույթի երկերը։ 5-դարի Առաջին կեսին կատարված թարգմանությունները խմբավորվում են ըստ հետևյալ բաժինների. լիտուրգիկա՝ ծիսական երկեր (Խորհրդատետր-Պատարագամատույց, Ժամագիրք և այլն), պատրիստիկա՝ հայրախոսական գրականություն (տես Հայրաբանություն), մարտիրոլոգիա և հագիոգրաֆիա՝ վկայաբանություն և վարքագրություն, կանոնական (եկեղեցական ժողովների և սուրբ հայրերի կողմից գրված կանոններ ու սահմանումներ), պատմական բնույթի երկեր։

Թողնել մեկնաբանություն