Posted in Uncategorized

Ծանոթացում քիմիական նյութերի և սարքերի հետ։

ԱՄՐԱԿԱԼ

Ամրակալը կազմված է մի քանի մասերից: Ամենա ներքևում գտնվող մասը, անվանում են չուգունյա տակդիր: Քիմիական ամանեղենը, նյութերը և այլ բաները արակալի հետ աշխատելիս դնում ենք չուգունյա տակդիրի վրա:
Նկարի վրայի երկրորդ բաղադրիչը դա մետաղյա ձողն է: Այն է պահում բոլոր մասերը իր վրա: Ամրակալը ունի օղակ, որը նախատեսված է ճենապակյա ափսեի համար: Օղակից վերև գտնվում է թաթը: Այն փեռքի նման հարմարանք է,որը բռնում է չափանոթը: Նրա մատերի վրա ռետին է հագցված, որպեսզի նա չափանոթը չկոտրի: Չափանոթը միշտ թաթի վրա պետք է ամրացնենք վերևի մասից: Ամրակալի տարբեր մասերի դիրքերը փոխում ենք պտուտակներով: Ամրակալը նաև ունի պլաստմասե թաթ, որը ևս նյութեր բռնելու համար է, բայց երբեք չի կարելի պլաստմասե թաթի վրա թաթի վրա տաքացում անել, քանզի այն կհալվի: 

ՔԻՄԻԱԿԱՆ ԱՄԱՆԵՂԵՆ

Սպիրտարյոցները անհրաժեշտ է լինում որևէ փորձի ժամանակ եռացնելու և տաքացնելու համար։ Կազմված է հեղուկամանից, ձողից, բամակե տակդիրից, թասակ-ից։ Թասակը կափարիչն է։ Սպիրտարյոցից օգտվելու համար կան անվտանգության կանոններ։

Չի կարելի փչելով հանգցնել սպիրտարյոցի կրակը։ Չի կարելի վառել սպիրտարյոցը վառել սպիրտարյոցով։ Պետք է սպիրտարյոցը վառել մեկ անագամ, անջատել մեկ անգամ։ Անջատելու համար պետք է ուղղակի թասակով ծածկել։ Սպիրտարյոցը ամենաբարձր աստիճանը 360 աստիճանն է։

Թողնել մեկնաբանություն