Posted in Uncategorized

ԱՐԻՍՏՈՏԵԼ

ԱՐԻՍՏՈՏԵԼԸ, որն ապրել է ավելի քան 2 300 տարի առաջ, մեծ ներդրում է ունեցել գիտության և փիլիսոփայության զարգացման մեջ։ Նրա աշխատությունները միշտ հետաքրքրել են մարդկանց և լայնորեն ուսումնասիրվել ու թարգմանվել են։ Պատմաբան Ջեյմս Մակ-Լակլենը գրում է, որ «բնության վերաբերյալ Արիստոտելի տեսակետները գրեթե 2 000 տարի շարունակ մեծ ազդեցություն են ունեցել եվրոպական մտածողության վրա»։ Արիստոտելի առաջ քաշած տեսակետները նույնիսկ ազդել են կաթոլիկ ու բողոքական եկեղեցիների ուսմունքների, ինչպես նաև մահմեդականության վրա։

Նա հետաքրքրությունների լայն շրջանակ ուներ

Արիստոտելը գրել է արվեստի, աստղագիտության, կենսաբանության, բարոյագիտության, լեզվի, օրենքի, տրամաբանության, մագնիսականության, մետաֆիզիկայի, շարժման, հաճույքի, պոեզիայի, քաղաքականության, հոգեբանության և հռետորական արվեստի մասին։ Նա նաև գրել է հոգու մասին, ինչը մահկանացու էր համարում։ Բայց հիմնականում Արիստոտելին հռչակ են բերել կենսաբանության և տրամաբանության բնագավառներում կատարած իր ուսումնասիրությունները։

Շրջակա աշխարհը բացատրելու համար հին հույն գիտնականները հիմնվում էին իրենց դիտունակության, տրամաբանության, ինչպես նաև դեդուկտիվ դատողության վրա։ Նրանք իրենց ուսումնասիրությունները կատարելիս հիմնվում էին այն ամենի վրա, ինչը բացահայտ ճշմարտություն էին համարում՝ կարծելով, որ եթե խորությամբ տրամաբանեն դրանց շուրջ, ապա կկարողանան ճիշտ եզրահանգումների գալ։

Թողնել մեկնաբանություն