Posted in Uncategorized

Կենսաբանություն, վիրուսներ

Երկիրի վրա ապրող կենդանի արարածներից քչերն են, որ այդչափ հարմարեցված են գոյատևմանն ու վերարտադրմանը, ինչքան վիրուսները: Իհարկե, սրանց կենսունակությունն էլ ունի իր սահմանները, և հիմնական խնդիրն այն է, որ վերջիններս վնասակար են դրանք կրող օրգանիզմների համար և կրողի մահվան հետ մեկտեղ կմահանա նաև վիրուսը: Հենց այս է պատճառը, որ էվոլյուցիայի ընթացքում այդ միկրոօրգանիզմները այդպես էլ չկարողացան դոմինանտ դիրք զբաղեցնել մեր մոկորակի վրա: Vnews-ն առանձնացրել է 20 հետաքրքիր փաստ վիրուսների մասին:

փաստեր վիրուսների մասին

3.Մարդկային գենի մեջ պահպանվել է ահռելի տեղեկատվություն բազմաթիվ հին վիրուսների մասին, որոնք վաղուց վերացել են երկրի երեսից:

4.Ըստ վիրուսների արտաքին կառուցվածքի՝ ընդունված է նրանց 4 պայմանական խմբերի:

5. Մարդու մարմնի որոշ բջջային կառուցվածքներ վիրուսներ են, որոնք անհիշելի ժամանակներից էվոլյուցիայի արդյունքում միաձուլվել են մարդկային օրգանիզմի հետ:

7. Վիրուսների խիստ տարբեր տեսակներ կարող են վարակել մարդկանց, կենդանիներին, բույսերին և բակտերիաներին. հետաքրքիրն այն է, որ բուսական վիրուսները չեն փոխանցվում կենդանիներին և հակառակը:

8. Վիրուսների գոյության մասին գիտնականները վաղուց են գլխի ընկել, սակայն մարդկությանը հաջողվեց սեփական աչքերով դրանք տեսել միայն նախորդ դարաշրջանում՝ էլեկտրոնային մանրադիտակների հայտագործությունից հետո:

9. Վիրուսները գեներ ունեն:

10. Լատիներենից թարգմանաբար «virus» բառը նշանակում է թույն:

11. Վիրուսներն իրենց քանակությամբ գերազանցում են մնացած բոլոր կենդանի օրգանիզմներին՝ միասին վերցրած:

12. Գոյություն ունի միայն հարբուխի վիրուսի ավելի քան 2.000 տեսակ։

13. Ըստ հայտնի տեսության՝ Երկրի վրա ապրող բոլոր կենդանի օրագնիզմները, այդ թվում՝ վիրուները, ժամանակին ունեցել են մեկ ընդհանուր նախնի-միկրօօրգանիզմ:

14. Վիրուսները կարող են նաև օգտակար լինել, գոյություն ունեն վիրուսներ, որոնք վարակում են մարդու օրգանիզմի վնասակար մի շարք բակտերիաների՝ ոչ մի կերպ չվնասելով հենց մարդուն:

15.Գիտնականների պնդմամբ՝ մարդու ԴՆԹ-ի 40 տոկոսը բաղկացած է հնագույն վիրուսների մնացորդներից:

16. Վիրուների գոյությունն առաջին անգամ ապացուցվել է 1892 թվականին, ռուս գիտնական Իվանովսկիի կողմից:

17. Վիրուսները բջիջներ չունեն, նրանք կազմված են քիմիական էլեմենտներից մինչև այն պահը, երբ հայտնվում կրողի օրգանիզմում:

SARS-CoV-2 (կորոնավիրուս) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Հայթեգ - 💥 Գերմեգաթեստ վիրուսներ 💥 Նշել բոլոր ճիշտ... | Facebook
կենսաբանություն․ կյանքի ոչ բջջային ձևեր՝ վիրուսներ — Ա Ր Ա Մ Ա Բ Լ Ո Գ

Թողնել մեկնաբանություն