Posted in Uncategorized

Շախմատ

Լինում է չի լինում մի հայր ու մայր են լինում։ Նրանք մի որդի են ունենում, բայց չեն կարողանում նրան պահել։ Նրանց համար ամենա թանկագին իրը իրենց տան մեջ ոսկեգույն շախմատն էր։ Ամեն գիշեր մայր ու հայր շախմատն էին խաղում։

Անցնում է 3 տարի, և հայրը ամեն անգամ հաղթելով իր կնոջը որոշում է դառնալ շախմատիստ։ Բայց նա չգիտեր, որ պետք է թեստ կատարի։ Նա բոլորից շուտ վերջացրեց թեստը, և գնաց տուն։ Վարողները հեռախոսով զգուշացրեցին, որ պատասխանները կասեն մի ամսից։ Հայրը անհամբեր էր, և շատ էր ուզում իմանալ պաասխանները։

Անցավ մի ամիսը, բայց հայրը չստացավ պատասխանները։ Հայրը շատ հուզվեց կարծելով, որ նա չի դառնալու հայտնի շախմատիստ։ Մայր ու որդի փորձեցին հանգստացնել նրան, բայց նրա տխրությանը ոչինչ չէր օգնում։ Ժամը 12-ն էր երբ հուզված հայրը որոշեց վերջին անգամ խաղալ իրենց ոսկե շախմատով։ Բայց նա չգիտեր, որ նրան 12:30 մի անակնկալ էր սպասվում։ Ժամը 12:30 էր, երբ զանգահարեցին հայրիկին, և ասեցին, որ նար բոլորից լավ է անցել թեստը և կարող դառնալ շախմատիստ։ Հոր ուրախությանը չափ ու սահման չկար։

Անցավ մի տարի, և հայրիկը դարձավ հայտնի շախմատիստ։ Նա բոլորին հաղթում էր, և նաև հաղթեց ամենա հզոր շախմատիստին, և դարձավ ամենա հզորը։ Հոր երազը կատարվել էր, և նրա որդին էլ որոշեց ամեն օր զբաղվել իր ամենասիրած զբաղմունքով՝ նկարելով, որպեսզի հետո դառնա հայտնի նակարիչ։

Թողնել մեկնաբանություն