- Թվարկել I-IV դարերի հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները: Վերջիններիս ընտրությունը հիմնավորել;
- Սահմանել «Քրիստոնեություն» հասկացությունը և նրան առնչվող 10 հասկացություն;
- Վերլուծել անհատի դերը պատմության մեջ որևէ պետական կամ մշակութային գործչի օրինակով;
- Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները` «Կրոնը Հին աշխարհում», «Քրիստոնեության ակունքները և առաքյալները», «Հին Հռոմի ճարտարապետությունը և շինարարական տեխնոլոգիաները», «Վերգիլիոսը և նրա «Էնեական» պոեմը», «Քվինտոս Հորացիոս Փլակոս. հռոմեական գրականության գագաթներից մեկը», «Ճարտասանական արվեստն անտիկ աշխարհում», «Պլինիոս Ավագ. հանրագիտակ գիտնականը», «Պարթև Արշակունիները հայոց գահին», «III դարի հայ – պարսկական պատերազմները», «Տրդատ և Գրիգոր. առասպել և իրականություն»:
Աղբյուրները`
Հին աշխարհի դիցաբանությունը և կրոնը
Փ/Ֆ «Քրիստոնեությո՞ւն մինչև Քրիստոսը»
Փ/Ֆ «Քրիստոսի ուղին»
Գ/Ֆ «Հիսուս Քրիստոսի կյանքն ըստ Ղուկասի ավետարանի»