Բարև ձեզ ես Յանա Սարդարյանն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, 7-5 դասարանում։ Ընտրության ժամին ինձ շատ է դուր եկել կար ու ձևը։ Այն շատ հետաքրքիր դաս է, և այդ ընտրության գործունեության ուսուցիչը շատ համեստ և բարի կին է։ Ես շատ սիրեցի այդ գործունեությունը հենց այն պահից, երբ գնացի առաջին դասաժամից։ Հաջորդ ժամին, երեքշաբթր օրը ես ունեմ՝ կար ու ձև ընտրության գործունեությունը, որին մենք միասին կարելու ենք ամենաառաջին անգամ պայուսակներ։ Հիմա խոսենք ֆիզկուլտուրայից։ Ֆիզկուլտուրան ես ընտրել եմ վոլեյբոլ։ Այն շատ հետաքրքիր է անցնում իմ համար, քանի որ այս վիրուսի ժամանկ մենք խաղում ենք դպրոցի բակում։ Մայն վոլեյբոլն ու ֆուտբոլն է որ խաղում ենք դրսում։Ես տրանցպորտից օգտվում եմ միայն գնալուց, իսկ երկարորյա մնալը,, ժամի 5-6 դպրոցում մնալը իմ համար չէ։ Ես չեմ մնում երկարորյա որովհետև գնում եմ անհատական նկարչության դասընտացների։