- ընթերցողական — կարդալ գրական ստեղծագործություններ, գրել դրանց մասին գրախոսականներ, տեղադրել բլոգի «Կարդում եմ» բաժնում։
- https://granish.org/william-saroyan/
Նարինջները․ Վերլուծություն
Վիլյամ Սարոյանի <<Նարինջները>> շատ հետաքրքիր և տխուր պատմվածք էր։ Պատմվածքը եղբայրների և նրանց կնոջ մասին էր, ովքեր աղքատ էին, և իրենց տան ուտելիքը 10 արկղ նարինջն էր։ Եղբայրներից մեկը որոշեց վաճառել նարինջները, բայց խնդիրն այն էր, որ նա չէր կարողանում ժպտալ։Նրա եղբայրն օգնում էր, բայց նրան ինչ-որ բան խանգարում էր։ Վերջապես նա կարողացավ ժպտալ։ Եղբայրները գնացին վաճառելու նարինջները։ Երբ տեղ հասան, նրանցից մեկը գնաց, և արկղերը թողեց աղբոր ձեռքում։ Սկզբում եկավ մի մեքենա, և եղբայրը ժպտաց, երկու նարինջ վեր բարձացնեով, բայց ուղևորները նույնիսկ չժպտացին նրան։ Նա այդ դեպքին ուշադրություն չդարձրեց, և շարունակեց գործը։ Եկավ հաջորդ մեքենան, և եղբայրը նորից ժպտաց, բայց այս անգամ նույնիսկ չտեսան նրան։ Նա որոշեց, որ հաջորդ մեքենայի հետ ամեն ինչ լավ կստացվի։ Մեքենան գալիս էր և այս անգամ եղբայրը ավելի լայն ժպտաց՝ նարինջները վեր բարձրացնելով, բայց այս անգամ նրան նկատեցին։ Նկատեցին, բայց միևնույն է՝ չգնեցին նարինջերը։ Տղան արդեն հույս չուներ վաճառելու և մտածեց աշխարհի վերջի մասին։ Մտածեց, որ մինչև աշխարհի վերջը նա այդպես էլ կմնա կանգնած։ Նա հուզված էր, որովհետև նա ծնող չուներ, և չեր կարող կիսել իր մտքերը։ Տխուր էր, որովհետև աղքատ էր և տանը բացի նարնջից բան չկար ուտելու։
Ասեք, որ շատ տխուր, բայց հետաքրքիր հեքիաթ էր։ Ձեզ խորհուրդ եմ տալիս կարդալ այս գիրքը։
Պուճուր մկնիկը․ վերլուծություն
Այս հետաքրքիր հեքիաթը մի մեծ և փոքր մկների մասին էր, ովքեր կռվում էին, թե ով է սարքելու խմորը։ Այս անգամ բախտը եկավ փոքր մկնիկի մոտ։ Սկսեց խառնել խմորը և հանկարծ ձեռքերը կտրեց։ Մկնիկը ուժեղ լաց եղավ։ Այդ պահին էլ մի ծիտ էր անցնում այդ կողմով, և լսեց մկան լացը։ Խղճաց մկնիկին, և որոշեց հարցնել ունչ՞ու է մկնիկը լացում։ Մկնիկն էլ ասաց, որ ձեռքերը կտրել է խմոր խառնելու ժամանակ։ Ծիտիկը շատ ցավաց նրան, և չտեսավ թե ինչպես խփվեց ծառին, և խեղճի աչքը կուրացավ։ Այդպիսի պատմություններ են եղել մկնիկից սկսած՝ մինչև տերտեր։ Այսպիսի մի շատ հետաքրքիր և բազմազան հեքիաթ էր սա, որ սովորացնող է։
Այս հեքիաթը սովորեցնում է ձեզ որ մյուսներին հաշված (ընկերներից, բարեկամներից և այլն) պետք է օգնել ամեն հարցում, լինել հոգատար մյուսների նկատմամբ(ինչպես նաև այսայս հեքիաթի հերոսները) ԵՎ լինել բարի բոլորի հետ։