Posted in Uncategorized

Հայոց պատմություն

Ազգային ճարտարապետության նմուշներ

 / ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագծի նպատակը` ուսումնասիրել հայակական ճարտարապետության մի քանի օրինականեր։ Ծանոթանալ ազգային ճարտարապետության ավանդությներին։ Ներկայացնել ազգային ճարտարապետական օրիանակներով կառուցված տների օրինակներ, գյուղական տների նկարագրություններ։ Մասնավորապես տանիքների կառուցվածքը, ուշադրություն դարձնել, թե ինչպե՞ս և ովքերով էին հայերը ապրում իրենց տներում։

Ներկայումս աշխարհի որ երկրներում, քաղաքներում կան հայկական ճարտարապետության նմուշներ։

Նախագծի մասնակաիցներ` Մխթար Սեբաստացի կրթահամալիրի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատված` 15.05.20 — 15.05.20թ.

Հայկական ճարտարապետություն, ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և օգտագործվում է հայ ժողովրդի կողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս[1]։

Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։

Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա։ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները։ Հայրենի (Թորոս Թորամանյան և ուրիշներ) և օտար (Դյուբուա, Շառլ Դիհլ, Յոզեֆ Ստրժիգովսկի, Նիկողայոս Մառ և ուրիշներ) հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրա։ Հայկականն էլ իր հերթին ազդեցություն է կրել այլ երկրների ճարտարապետությունից, ինչպես մ. թ. ա. III դարում՝ հայկական հելլենիզմի շրջանում՝ Հին Հունաստանի ճարտարապետությունից. լավագույն օրինակը հունա-հռոմեական պերիպտեր տիպի Գառնիի տաճարն է (I դար)։

Թողնել մեկնաբանություն